Փնտրել կայքում
Արխիվ

‘Հարցազրույցներ’ բաժնի արխիվ

Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը

2017/09/22

kayq HMՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեկնաբանում է ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը եւ վերահաստատում՝ ՀՅԴ դիրքորոշումը:

Մանրամասները տեսանյութում. (more…)

Մեր ազգի անկախությունը երաշխիքն է մեր ազգի շարունակականության եւ զարգացման

2017/09/22

Հրանտ ՄարգարյանՆախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել էր տոնական ընդունելություն:

Հրավիրվյալների թվում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մանրամասները տեսանյութում. (more…)

Որոշումը մենք ենք կայացրել ելնելով մեր պետական շահերից

2017/09/05

OLYMPUS DIGITAL CAMERA

« ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին

-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական օրեցօր լարվող իրադրությունը, ժամանակը չէ՞, որ Հայաստանը նոր շեշտադրումներ հաղորդի իր արտաքին քաղաքականությանը. ՀՅԴ-ի հրավիրած ներկայացուցչական խորհրդաժողովը` «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» կարգախոսով, պայմանավորված էր ա՞յս անհրաժեշտությամբ:

-Ձեր հարցում տեղ գտած շեշտադրումներն, անշուշտ, գոյություն ունեն: Նախ` Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը դժվարին վիճակ է ստեղծել մեզ համար՝ սահմանային բախումներ, զոհեր, ինչը չի կարող չանհանգստացնել: Հետևաբար մենք ոչ միայն հակազդողի դերում պետք է լինենք, այլև իրականացնենք նախաձեռնողական քաղաքականություն, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք, և դա պետք է լինի տարբեր բնագավառներում:

Մենք մեր հերթին պետք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախյան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դե ֆակտո պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթե հարկ լինի, պետք է դիմացինի ագրեսիան կանխելու համար դիմենք նաև հարձակողական քայլերի: (more…)

Դաշնակցությունը 2018թ.-ի վարչապետի թեկնածության հարցը չի քննարկել

2017/09/04

HrantՀայ Յեղափոխական Դաշնակցությունը չի քննարկել 2018թ.-ի վարչապետի թեկնածության հարցը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Այդ օրակարգով չենք զբաղվել: Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը տրված է խորհրդարանական մեծամասնությանը: Մենք այդ հարցով դեռ չենք էլ զբաղվել, չենք քննարկել»,- ասաց Հ. Մարգարյանը: (more…)

Մենք ենք որոշում ինչին մասնակցել, ինչին` ոչ

2017/09/04

FotorCreatedԱյսօր ՀՅ Դաշնակցությունը Արցախի անկախության 26-ամյակին նվիրված խորհրդաժողով է անցկացնում: Խորհրդաժողովը կրում է «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» անվանումը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խորհրդաժողովը սկսելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի` մասամբ ճանաչում:

«Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել»,- ասաց Հրանտ Մարգարյանը։ (more…)

Վարչապետի հետ բնականոն հարաբերություններ ունենք

2017/05/02

arfdԱռաջիկա մեկ շաբաթում ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն նոր համագործակցության հուշագիր կստորագրեն: Այս եւ այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրույցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

-Պարո´ն Մարգարյան, մամուլը համառորեն գրում է, որ ՀՅԴ-ի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված են: Այսօր էլ թերթերից մեկը գրել էր, թե իբր երեկ մի խնջույքում Կարեն Կարապետյանի կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները, թե իբր դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։ (more…)

Արդարությունը մեզ համար ընտրական ֆրազ չէ, այլ մեր էությունն է

2017/03/27

կայք-2-600x257

Արմենիա հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Թեմա – Ընտրություններ 2017

Հանուն Հայաստանի բոլորի հետ էլ կարելի է աշխատել

2017/02/21

unnamed

Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Մեր եւ Հանրապետականի համագործակցությունից շահեց երկիրը

2017/02/12

FotorCreatedՀանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

(հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ)

Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունների, Դաշնակցության կորցրածի ու ձեռքբերածի մասին ենք այսօր զրուցելու:

Բարի երեկո, «Օրակարգից դուրս» Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:

-Բարեւ Ձեզ պարոն Մարգարյան, ուրախ եմ մեր տաղավարում Ձեզ հյուրընկալելու համար:Պարոն Մարգարյան ի՞նչ վիճակ է ընտրություններին պատրաստվող Դաշնակցությունում: (more…)

Կայուն զարգացումը հնարավոր է միայն արդար Հայաստանում

2017/01/30

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում, (27 հունուար 2017թ.)
Հայ Յեղափոխական Դաշնակցության 126-ամյակի ժողովրդային տոնակատարության ժամանակ

Ողջույն:

Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցության միջոցները, դրանց տարածվածությունը բոլորին հնարավորություն են տալիս ամեն օր հետևելու մեզ, ամեն օր անդրադառնալու մեր գործին և մեր գործունեությանը: Այլ խոսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք կարող եք ամեն օր կարդալ, քննարկել և դատել: Սակայն, խուսափելու համար ընդհանուր խոսակցություններից և կրկնություններից, այսօր ես ուզում եմ բացառապես անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին:
Գուցե զարմանալի լինի, որ այս առումով մեր առաջին ելույթը ունենում ենք Լիբանանում, բայց հավատում եմ՝ այս ընտրություններն ունեն համահայկական կարևորություն և նույնքան, որ կարող են հետաքրքրել Հայաստանի ժողովրդին և բնակչությանը, կարող են և պետք է հետաքրքրեն համայն հայությանը: (more…)