Փնտրել կայքում
Արխիվ

‘Ելույթներ’ բաժնի արխիվ

Այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ

2017/11/30

Hrant-1

Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին:

Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին:

-Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարևորը, Հայոց բանակը: Վերջերս հատկապես ուսանողության շրջանում բանավեճի մեծ թեմա էր տարկետման մասին հարցը: Կան մարդիկ, ովքեր դեմ են այդ օրենքի ընդունմանը, և կան մարդիկ, ովքեր կողմ են: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

– Հայկական իրականությունը շատ մեծ փոփոխություն է ապրել քառօրյա պատերազմից հետո: Մեծ է նաև փոփոխությունը, որ տեղի է ունենում բանակում: Քառօրյա պատերազմից հետո, ներքին առումով՝ հայաստանյան կյանքի իմաստով, փորձում ենք գոտիներս պնդել: Փորձում ենք անել այն, ինչ մեր ձեռքից բաց ենք թողել և չենք արել նախորդ տարիներին: Հարցերը կարգավորելու ճիգը՝ երկրում աշխատանքային նոր հնարավորություններ ստեղծելու, որպեսզի ժողովուրդը, երիտասարդությունը մնա երկրում, ակնհայտ է: (more…)

Հրանդ Մարգարեան այցելեց Մօնթէվիտէօ

2017/11/27

Հանդիպումներ քաղաքական դէմքերու հետ
download-7-600x304
Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւններու ծիրեն ներս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեան այցելեց Ուրուկուայ և մայրաքաղաք Մօնթէվիտէօ: Կարգ մը հանդիպումներ ունեցաւ թէ պետական և թէ համայնքային մակարդակներու վրայ։ Իրեն կ՛ընկերակցէին ՀՅԴ Հարաւայի Ամերիկայի ԿԿի անդամներ, Էտուարտօ Կոստանեանը և Արփի Հոճաճանեանը։

Պետական մակարդակի վրայ ընկ Հ. Մարգարեանի առաջին հանդիպումը, հայասէր և Հայ Դատի պաշտպան ծերակուտական, Ուրուկուայ-Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ, Ռուպէն Մարթինէս Ուէլմոյի գրասենեակն էր, ուր շատ ջերմ խօսակցութիւն ծաւալեցաւ Հայ Դատի և Արցախի շուրջ, քանի որ պետական այս անձնաւորութիւնը ոչ միայն քաջատեղեակ է այդ հարցերուն, այլև դերակատար և գործունեայ աշխատանքով հետևողական է, մեզի համար կենսական այդ հարցերու կապակցութեամբ, ինչ որ շատ տպաւորեց ընկ. Հրանդ Մարգարեանին։ (more…)

Հրանտ Մարգարյան. Ինչքանո՞վ ենք մենք գործադիրում ներկայացված իբրեւ Դաշնակցություն

2017/11/02

Hrant-1Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործունեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:

Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը, ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը:

«Ես ուզում եմ, որ մենք միմյանց նկատմամբ լինենք չափազանց հարգալից, չափազանց հավատարիմ, բայց անխնա: Անխնա, երբ հարցը վերաբերում է աշխատանքին, ազգային եւ կուսակցական շահին», ասել է Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով` իշխանության հետ քաղաքական համախմբման դաշինք կազմելը Դաշնակցության համար ինքնանպատակ չի եղել: Երկրի ընկերային-տնտեսական , քաղաքական, կրթական եւ հասարակական կյանքում դրական փոփոխությունների, ընկերային արդարության հաստատման համար ՀՅ Դաշնակցությունը պետական կառավարման համակարգում է: Այս ժողովի նպատակն այն է, որ տեսնենք, թե ինչքանո՞վ մենք ինքնուրույն ներկայություն ունենք, ինչքանո՞վ մենք ներկա ենք իբրեւ Դաշնակցություն, ինչքանո՞վ մեր օրակարգերով ներկայություն ենք գործադիր իշխանության մեջ, եւ այն նպատակները, որ մենք դրել ենք գործադիրին մաս կազմելով, կհաջողե՞նք դրանք իրագործել, թէ՞ ոչ»: (more…)

Շուէտի մէջ ՀՅԴ աննախընթաց իրադարձութիւններ

2017/10/24

Հմ21 եւ 22 հոկտեմբեր 2017-ը անկիւնադարձային թուական պիտի մնան ՀՅԴ Շուէտի ընտանիքի կազմակերպական կեանքին մէջ:

Արդարեւ, յաջորդական երկու օրերու վրայ տեղի ունեցան երկու աննախընթաց իրադարձութիւններ: Շաբաթ 21 հոկտեմբերի երեկոյեան, 35 երիտասարդ նորագիրներ միացան ՀՅԴ շարքերուն, տալով դաշնակցականի իրենց երդումը, կնքահայրութեամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ` ընկեր Հրանդ Մարգարեանի: Իսկ կիրակի 22 հոկտեմբերին կատարուեցաւ հանդիսաւոր բացում` Սոտերթելիոյ Սարդարապատ ակումբին, նախագահութեամբ ընկեր Հրանդ Մարգարեանի եւ ներկայութեամբ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտակ Ապիտոնեանի եւ պաշտօնական հիւրերու:
(more…)

ՀՅԴ օրակարգը սոցիալական արդարությունն է

2017/09/16

hrantՍեպտեմբերի 16-ին Աղվերանում մեկնարկել է «Հայաստանի տնտեսության ներկա վիճակի ախտորոշումը, առկա մարտահրավերները եւ զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով երկօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Մասնակցում են ՀՅԴ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, գիտնականներ, փորձագետներ:

Խորհրդաժողովի ընթացքում պետք է մշակվեն երկրի տնտեսական զարգացման ՀՅԴ հայեցակարգային ուղենիշները: Դրանք կօգտագործվեն կուսակցության կողմից առաջիկա 4-5 տարիների ընթացքում: (more…)

Մենք ենք որոշում ինչին մասնակցել, ինչին` ոչ

2017/09/04

FotorCreatedԱյսօր ՀՅ Դաշնակցությունը Արցախի անկախության 26-ամյակին նվիրված խորհրդաժողով է անցկացնում: Խորհրդաժողովը կրում է «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» անվանումը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խորհրդաժողովը սկսելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի` մասամբ ճանաչում:

«Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել»,- ասաց Հրանտ Մարգարյանը։ (more…)

Հայապահպանությունը թերի է, եթե չի գործում ազգային-քաղաքական կազմակերպվածությամբ

2017/08/17

HM TcaxkadzorՕգոստոսի 16-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասրդական գրասենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են ավելի քան 100 ուսանողներ:

Մասնակիցների առջեւ օգոստոսի 17-ին «Կազմակերպվածության անհրաժեշտությունը եւ Սփյուռքի կազմակերպվածության կարեւորությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ (more…)

Մանրամասներ ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ համատեղ նիստից

2017/07/22

hjd1-600x259Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ստորեւ ներկայացնում ենք այդ նիստի տեսագրությունը:

(more…)

ՀՅԴ մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ

2017/07/18

arfd

Կայացել է ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ համատեղ նիստ

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բացելով նիստը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարեւորել է նման հանդիպումը` շեշտելով, որ կա պարբերաբար անհրաժեշտություն հետահայաց արժևորել կատարված աշխատանքը, վեր հանել խնդիրները ու գտնել դրանց լուծումները: (more…)

Պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը

2017/06/26

UntitledՄոսկվայի հայ ուսանողների հետ հունիսի 24-ին հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Ինչպե՞ս է զարգանում քաղաքականությունը, ի՞նչ արժեքներ ունի Դաշնակցությունը, ինչպիսի՞ն է ժամանակակից քաղաքական գործչի կերպարը. սրանք քննարկան գլխավոր թեմաներն են եղել: (more…)