Փնտրել կայքում
Արխիվ

2004/02-ի արխիվ

Դաշնակցականները հող չե՞ն զիջի

2004/02/21

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ա1+»-ին:

ՀՅԴ Ընդհանրուր ժողովին հաջորդած ասուլիսից հետո Հրանտ Մարգարյանը պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերի:

Պարոն Մարգարյան, Դուք քննադատեցիք նախորդ իշխանությանը, սակայն 94 թվականին, երբ կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, ՀՀԿ-ն իշխանության մաս էր: Երբ Վահան Հովհաննիսյանի դեմ հարուցվեց քրեական գործ, Սերժ Սարգսյանը ԱԱ նախարար էր: Այսօր ինչպե՞ս եք համագործակցում այս ուժերի հետ:

-Գիտեք, ներազգային կյանքում մենք չենք մոտենում այդ ձեւով: Ուրիշների վերաբերմունքով մենք չենք ճշտում մեր վերաբերմունքը: Մեր վերաբերմունքն ու կեցվածքը ճշտվում է Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ կանգնած խնդիրները հաղթահարելու տրամադրությամբ: (more…)

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովին

2004/02/12

Մեծարգո հյուրեր,
Սիրելի ընկերներ,

Իբրեւ սկիզբ մի խոստովանություն: Երբ այս ելույթն է գրում, վերջում անդրադարձա ուշագրավ մի իրողության: Հատկապես անցնող տարիներին այնքան բազմաշերտ, բազմաբեւեռ է մեր կուսակցության գործունեությունը, այնքան շատ են Հայաստանին ու հայությանը հուզող խնդիրները, որոնց հանդեպ պետք է դիրքորոշվենք, մի խոսքով` այնքան շատ են կոնկրետ գործերը, որ ծրագրային նպատակներին, գաղափարական արժեքներին վերադառնալու, դրանք վերահաստատելու անհրաժեշտություն չի առաջանում: Սա նշանակում է է մեկ բան. մեր կազմակերպությունը յստակ ժամանակի մեջ գործող, առողջ, միասնական օրգանիզմ է, ժամանակակից արժեքներով ու պահանջներով առաջնորդվող, մեր անցյալը, ներկան եւ ապագան ամբողջականության մեջ դիտարկող: Սա նաեւ նշանակում է, որ Հ.Յ.Դաշնակցության նպատակներն ու արժեքները կենսունակ են ու անժամանցելի:

Գոհունակությամբ եմ ընդգծում այս, հատկապես այսօր` Հ.Յ.Դաշնակցության 29-րդ Ընդհանուր Ժողովի շեմին, երբ քննարկելու ենք կուսակցութեան անցած չորս տարիների գործունեությունը: Պետք է վերլուծենք, թե ի՛նչ պայմանների մեջ աշխատեցինք, ի՛նչ արեցինք, ո՛ւր սխալվեցինք, կարող էինք արդեոք այլ կերպ վարվել: Վերջապես` ինչքանո՛վ հաշտ ու հարազատ մնացինք Հ.Յ.Դաշնակցության սկզբունքներին եւ էությանը: (more…)