Փնտրել կայքում
Արխիվ

2006/04-ի արխիվ

Հրանտ Մարգարյան. Եթե Թուրքիան որոշել է մտնել Եվրամիություն, ապա պետք է կարողանա իր մեղքերը խոստովանել

2006/04/25

«ԱՐՄԹԱՈՒՆ».- «Հայ ժողովրդի համար ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլեւ պայքարի օր է, քանի որ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով` մեր բողոքն ենք արտահայտում Թուրքիայի կառավարության դեմ»,- հայտարարեց ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Որքան Հայաստանը հզորանա եւ կազմակերպված լինի, այնքան կմոտենանք Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից»,- նշեց Հրանտ Մարգարյանը, միաժամանակ ընդգծելով, որ «մեր նպատակը չպետք է լինի միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլեւ պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին»: (more…)

Արդարության կհասնենք միացյալ Հայաստանի ստեղծումով եւ հայահավաքով

2006/04/24

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՊԱՆՈՐԱՄԱ» կաքէջին։

– Ցեղասպանության 91-րդ տարելիցին մեր ազգը որքանո՞վ է մոտ Հայ Դատի պաշտպանության հարցում արդարության հասնելու եզրագծին:

– Այդ ընկալմամբ արդարության կհասնենք Միացյալ Հայաստանի ստեղծումով եւ հայահավաքով: Դա գուցե հեռավոր թվացող իդեալ է՝ այսօրվա պայմանները նկատի ունենալով: Բայց վաղվա պայմաներում կարող է դա շատ ավելի իրական համարվել, ինչպես որ՝ 20 տարի առաջ Ղարաբաղի պայքարը կարող էր ցնորական համարվել:

Սակայն ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, կարծում եմ, որ արդեն հաջողության մեջ ենք եւ հաղթանակի ժամանակաշրջանն ենք ապրում, որովհետեւ շատ կարեւոր չէ, վերջին հաշվով, որ Թուրքիան կընդունի՞ Ցեղասպանությունը, թե՞ չի ընդունի: Կարծում եմ, այդ օրն էլ շատ հեռու չէ, եւ դա էլ է լինելու: Բայց դա չէ, որ ինքնըստինքյան ես կարեւորում եմ: (more…)

Հրանտ Մարգարյան. Հայաստանի համար վտանգավոր է

2006/04/21

ԵՐԵՎԱՆ- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» – «Իմ մտահոգությունը ոչ այնքան ԱՄՆ-Ադրբեջան փոխհարաբերությունների, որքան ԱՄՆ-Իրան առճակատման փաստի հետ է կապված: Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են անուղղակիորեն մեծ վնասներ պատճառել մեզ: Մենք պետք է շահագրգռված լինենք, որ բարեկամ երկու երկրները, որոնք անկախության հռչակումից հետո մեր կողքին են եղել` Միացյալ Նահանգները եւ Իրանը, խնդրահարույց հարցերը կարողանան լուծել դիվանագիտական ճանապարհով: Նրանց միջեւ ցանկացած ռազմական առճակատում լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ խիստ վտանգավոր` տարածաշրջանի բոլոր երկրների համար»: (more…)