Փնտրել կայքում
Արխիվ

2007/07-ի արխիվ

ՀՅԴ-ն «Ազատության» դեմ չէ, այլ` կողմ է սկզբունքներին

2007/07/17

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏԻՆ»-ին

Մեր թերթին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շարունակում է պնդել, որ հանրային ալիքը այլ պետության ռադիոկայանին ժամեր չպետք է տրամադրի

-«Ազատություն» ռադիոկայանին հետ հարցազրույցում հայտարարեցիք, որ ձեր ազգային արժանապատվությունը վիրավորվում է, երբ այլ պետության ռադիոհաղորդում է տրամադրվում հանրային ալիքով: Այդ դեպքում ինչո՞ւ չեք վիրավորվում, երբ նույն ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է տրամադրում նույն մեր պետությանը, կամ ինչո՞ւ եք ամեն ինչ անում ստանալու «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրով եկող գումարները, ուրեմն եկեք հանուն ձեր նշած ազգային արժանապատվության դրանից էլ հրաժարվենք:

-Նախ ասեմ, որ այն ալիքը որ բարձրացավ իմ հարցազրույցից հետո, խոսքի ազատությունը սահմանափակող կազմակերպված արշավ էր` տեռոր: Ինչ ասես ասացին, որ, մենք ժամանակին քո մասին լուր ենք տվել, ուրեմն դու պարտական ես մեզ, ինչեր-ինչեր չասացին: Այս մթնոլորտը լավ մթնոլորտ չէ: Սա վախի եւ սարսափի մթնոլորտ է, բանը հասել է նրան, որ նույնիսկ այդ օրենքը նախաձեռնողները չեն համարձակվում բարձրաձայն արտահայտվել; Սա բուն տեռորն է, տեռորը սա : (more…)

Դաշնակցությունը նախագահի 10 թեկնածու ունի

2007/07/13

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ»-ին

– Խորհրդարանական ընտրություններից առաջ Դաշնակցությունը հայտարարեց, որ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, այդպես լինո՞ւմ է:

– Այո, մենք իսկապես այլընտրանք ենք, մենք այլընտրանք ենք նախ մեր պահվածքով, վարքուբարքով, մեր մտածողության ձեւով, մեր ծրագրերով, մեր քաղաքական ուղղությամբ, այս ամեն ինչի մեջ հստակությամբ, որ ունենք: Մենք արտառոց ճիգ չենք թափում տարբեր երեւալու համար: Այն ուժերն են արտառոց ճիգ թափում, որոնք կայանալու խնդիր ունեն: Մենք հանգիստ, հանդարտ, հաստատուն քայլերով գնում ենք այն ուղիով, որը մերն է, ուրիշինը չէ, եւ հենց որովհետեւ մերն է, դրանով տարբերվում է բոլորից: (more…)

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության համար հարցը ազատ խոսքը իր ճիշտ տեղում դնելն է

2007/07/09

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Դաշնակցության համար հարցը ոչ թե ազատ խոսքը սահմանափակելն է, այլ ճիշտ հակառակը` ազատ խոսքը իր ճիշտ տեղում դնելը: Այդ մասին հայտարարեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ներկայացնելով կուսակցության տեսակետը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի վերաբերյալ, որոնց ընդունումը անցած շաբաթ Ազգային ժողովում տապալվեց:

Օրինագծերի փաթեթը, ըստ մի շարք փորձագետների եւ քաղաքական գործիչների, սպառնում էր Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմանը: Խորհրդարանում դրա քննարկումների ժամանակ Դաշնակցության խմբակցության անունից տեսակետ չարտահայտվեց: Խմբակցությունը առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել փաթեթին, իսկ երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը մասնակցեցին դաշնակցական երկու պատգամավորներ, որոնցից մեկը քվեարկեց կողմ, մյուսը` ձեռնպահ: (more…)