Փնտրել կայքում
Արխիվ

2008/02-ի արխիվ

Հրանտ Մարգարյան. Մեր հույսը Ռ. Քոչարյանի վրա չէ, այլ ժողովրդի

2008/02/15

«ՊԱՆՈՐԱՄԱ».- Այսօր լրագրողները Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են վերաբերում այն փաստին, որ նախորդ երկու նախագահական ընտրություններում իրենց կուսակցությունը սատարել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն այսօր վերջինիս համար նախընտրելի թեկնածուն ոչ թե դաշնակցական Վահան Հովհաննիսյանն է, այլ երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը: Այս առնչությամբ Հ. Մարգարյանն ասաց. «Մենք վաղուց գիտեինք, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Եթե մենք գնացել ենք համագործակցության Ռոբերտ Քոչարյանի հետ, դա հիմնված չի եղել շուկայական առումով փոխադարձ շահերի վրա: Մենք համագործակցել ենք հանուն այս երկրի, այս ժողովրդի:

Այսօր էլ, ըստ դաշնակցական գործչի, իրենց հույսը Ռոբերտ Քոչարյանը չի, այլ հայ ժողովուրդն է: «Այլ բանի վրա մենք հույս չենք դնում,- հավելեց նա: (more…)

Հրանտ Մարգարյան. Լրատվամիջոցների առաջ կաշկանդումներ կան

2008/02/15

«ՊԱՆՈՐԱՄԱ».- «Այս ընտրություններին մենք շատ երկար էինք պատրաստվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հավելելով, որ «իշխանությունները շատ ջանք թափեցին, որպեսզի իրենց կուսակցությունը իրենց մեջ տեղավորեն» և կոալիցիայի մեջ մտնելը պայմանավորեցին նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուին պաշտպանելով, սակայն դա նրանց չհաջողվեց:

«Մենք կարողացել ենք պահել խորհրդարանական ընտրություններում մեր օգտին քվեարկած ընտրազանգավածը և դրա վրա ավելացնել նորը»,- կարծիք հայտնեց Հ. Մարգարյանը, նշելով, որ այդ ընտրազանգավածը կարող էր ավելին լինել, եթե դրան չխանգարեր երկու հանգամանք: Դրանից առաջինը ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, այն է, որ «իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ընտրապայքարը գնա ապաքաղաքական մթնոլորտում, լոզունգների ու միտինգների մակարդակովե և որպես դրա ամենավառ ապացույց, նա մատնացույց արեց այն, որ «հեռուստատեսությունը, որը կարող էր մտքերի ու ծրագրերի բախման հիմնական զենքը լինել, փակվեց քաղաքական ուժերի առջեւ»: Նրա խոսքով, ողջ քարոզարշավը և անգամ քաղաքական բնույթի հարցազրույցները հեռարձակվում է հատուկ մեկ անհարմար ժամի, «որպեսզի առավելագույն չափով ժողովրդին զրկեն իրազեկությունից»: (more…)

Սերժ Սարգսյանը նորմալ է վերաբերվում ՀՅԴ քննադատությանը

2008/02/06

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ» օրաթերթին:

– «Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը բացահայտել է, թե իրենց բանակցությունները ՀՅԴ-ի եւ ԱԺՄ-ի հետ «որեւէ լուրջ արդյունքի չեն հանգեցրել, քանի որ իրենք չեն որոշակիացնում, թե ով է լինելու այն թեկնածուն, որն իր թեկնածությունը հանելու է»: Մեր ունեցած տեղեկություններով, Ձեզ հետ հանդիպման ընթացքում ԱԺՄ նախագահն իր թեկնածությունը չհանելը փաստարկել է այսպես, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականում իր դեմ է առաջադրվել, այլ ոչ Սերժ Սարգսյանի:

– Նման հարցերում շտապելն ու արագ եզրակացություններ անելը, կարծում եմ, ընդհանրապես ճիշտ չէ, քանի որ ամեն ինչ միշտ հնարավոր է: Ասեմ, որ այդ բանակցությունները միայն զուտ միանալ-չմիանալու նպատակ չեն հետապնդում: Սրանք նաեւ խորհրդակցություններ են, մտքերի փոխանակություն՝ համագործակցության այլ ձեւեր փնտրելու, մթնոլորտի վրա ազդելու դերակատարության մասին: Եվ վերջապես՝ կա փետրվարի 19-ից հետոյի իրականություն. փետրվարի 19-ով կյանքը չի վերջանում: Ու կարծում եմ, որ այդ խորհրդակցությունների իմաստն ավելի մեծ է: Բայց որոշակի արդյունքի առումով՝ ես դեռ հույսս չեմ կտրել: (more…)

Հրանտ Մարգարյան. Ճիշտ հաշվարկումը մեզ հետ միանալն է

2008/02/06

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».– Ընդդիմադիր թեկնածուների միավորման շուրջ բանակցություններում ներգրավված Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը միակ ցանկալի արդյունքը համարում է իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանին միանալը:

«Ճիշտ հաշվարկումի հարց կա», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց Հրանտ Մարգարյանը: – «Ճիշտ հաշվարկումը մեզ հետ միանալն է»:

«Այն, ինչ այսօր բեւեռացված է եւ լուսանցքում է գտնվում, դա բացասական է, եւ դա մեր երկրին լավ բան չի բերի», – շարունակեց նա: – «Եվ այս առումով է նաեւ, որ մենք ակնկալում ենք մյուսների միացումը մեզ: Մենք մեզ մյուսներից վեր չենք դասում: Կարծում եմ, որ այլ դրական ուժեր կան, որ կարող են քով-քովի գալ եւ իսկապես այդ հիմնական դրական առանցքը ձեւավորել»: (more…)