Փնտրել կայքում
Արխիվ

2008/04-ի արխիվ

Ընդդէմը կարող Է քանդել, բայց ոչ երբեք՝ երկիր կառուցել

2008/04/04

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Ռատիօ Ա.Ֆ.ի (Փարիզ) հարցերին պատասխանում է Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը:

– Նախ եւ առաջ, սկսենք նախընտրական քարոզարշաւով, եւ տեսնենք, թէ ինչո՞ւ էին բացակայում ծրագրերը, իսկ եթէ տեղ-տեղ կային ծրագրեր, ինչո՞ւ չլսուեցին, եւ ի՞նչ պատահեց, որ մենք ունեցանք այս որակի քարոզարշաւ, եւ որքանո՞վ Դաշնակցութիւնը կարողացաւ իր խօսքը հասցնել, լսելի դարձնել ժողովրդին:

– Նախ շնորհակալ եմ ինձ ընձեռած առիթի համար: Վստահ եմ, որ այսօր ողջ հայութիւնը տագնապով, սրտի ցաւով է հետեւում Հայաստանում կատարուող իրադարձութիւններին: Մտահոգութիւնը տիրական է բոլոր հայերի մէջ: Պէտք է ասեմ, որ ցանկացած նախագահական ընտրութիւն Հայաստանում միշտ էլ անցել է լարուած իրավիճակում: Սա ինչ-որ առումով հասկանալի է եւ բացատրելի. ունենք երկիր, որտեղ կան խնդիրներ, որտեղ վերջին 18 տարում կատարուել է մեծ փոփոխութիւն, այսպէս ասած՝ խորհրդային կարգերից անցում է կատարուել դէպի ազատական տնտեսական համակարգ: (more…)

Խեղճ ու տկար երկիրը արտաքին միջամտության համար պարարտ հող է

2008/04/04

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

– Պարո’ն Մարգարյան, փաստորեն, Դաշնակցության գնահատականը մարտի 1-ի վերաբերյալ պաշտոնապես չի հնչել, համենայնդեպս, առիթ չի եղել, որպեսզի դուք գնահատական հնչեցնեք: Ինչպիսի՞ն է Դաշնակցության դիրքորոշումը այդ իրադարձությունների վերաբերյալ` ինչի՞ հետեւանք էր, կա՞ն մեղավորներ:

– Կարծում եմ այդ դիրքորոշումը հայտնվել է: Մարտի 1-ից հետո մենք ունեցել ենք առնվազն երկու-երեք պաշտոնական հայտարարություն, էլ չեմ խոսում Վահան Հովհաննեսյանի կատարած երկու հայտարարության մասին, որոնք նույնպես կարելի է մերը համարել: Հետեւաբար, բավական լուրջ հայտարարություններ արել ենք: Մարտի 1-ի իրադարձությունները, ցավալի, ողբերգական լինելով հանդերձ, կանխագուշակելի էին, եւ մենք նախընտրական ընթացքում հաճախ ենք բարձրացրել այն մտահոգությունը, որ այս ընթացքը տանում է բախումի: (more…)

Բացառենք նախկինի վերադարձը եւ փոխենք ներկան

2008/04/03

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Ռադիո «ԱՅԲ-ՖԵ»-ին /Փարիզ/

– Նախ եւ առաջ սկսենք նախընտրական քարոզարշավով, եւ տեսնենք թե ինչո՛ւ էին բացակայում ծրագիրները, իսկ եթե տեղ-տեղ կային ծրագիրներ, ինչո՞ւ չլսվեցին եւ ի՞նչ պատահեց, որ մենք ունեցանք այս որակի քարոզարշավ եւ որքանո՞վ Դաշնակցությունը կարողացավ իր խոսքը հասցնել, լսելի դարձնել ժողովրդին:

– Նախ շնորհակալ եմ ինձ ընձեռած առիթի համար: Վստահ եմ, որ այսօր ողջ հայությունը տագնապով, սրտի ցավով է հետեւում Հայաստանում կատարվող իրադարձություններին: Մտահոգությունը տիրական է բոլոր հայերի մոտ: Պետք է ասեմ, որ ցանկացած նախագահական ընտրություն Հայաստանում միշտ էլ անցել է լարված իրավիճակում: Սա ինչ որ առումով հասկանալի է եւ բացատրելի. ունենք երկիր որտեղ կան խնդիրներ, որտեղ վերջին 8 տարում կատարվել է մեծ փոփոխություն, այսպես ասած խորհրդային կարգերից անցում է կատարվել դեպի ազատական տնտեսական համակարգ: Այդ անցումը իր հետ բերել է նաեւ մի շարք անպատեհություններ, համատարած կոռուպցիա, աղքատություն եւ անարդարություններ: (more…)

Դաշնակցությունը նոր կառավարությունում ավելի ազդու տեղերի է հավակնում

2008/04/03

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Հաջորդ կոալիցիոն կառավարությունում Դաշնակցությունը ցանկանում է ավելի ազդու տեղերում ներկայացված լինել: Պաշտոնների շուրջ ընթացող բանակցություններում իրենց պահանջները այսպես ձեւակերպեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա հերքեց, թե Դաշնակցությունը արտգործնախարարի կամ սփյուռքի նախարարի պաշտոններն է պահանջում: Սփյուռքի նախարարը, Դաշնակցության կարծիքով, չպետք է լինի կուսակցական:

«Իսկ ոստիկանապետի՞,» – այս հարցին Հրանտ Մարգարյանը արձագանքեց. – «Բնական է, որ ցանկացած կուսակցություն ուզենա ավելի ազդու տեղերում ներկայություն ունենալ»: (more…)