Փնտրել կայքում
Արխիվ

2008/05-ի արխիվ

Անմեղ մեղավորները

2008/05/28

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի պատասխանները «ԱՌԱՎՈՏԻ» հարցերին

-Հետընտրական շարժման մասին խոսելիս շեշտեցիք, որ դա ՀՀՇ-ական շարժում էր, չե՞ք ընդունում, որ դա համաժողովրդական շարժում էր:

– Ամեն ուժ, ամեն կազմակերպություն, նույնիսկ ամեն անհատ խոսում է ժողովրդի անունից: Եթե մեկը որդեգրում է ժողովուրդ բառը, դա անպայման չի նշանակում, որ դա ժողովրդային է: (more…)

Մերօրյա հեղափոխականները առաջնորդվում են նպատակը արդարացնում է միջոցը սկզբունքով

2008/05/22

Հրանտ Մարգարյանի դիտարկումները:

«ԿԱՊԻՏԱԼ».– ՀՀ կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած ՀՅԴ 30-րդ տարեկան ընդհանուր ժողովին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը խիստ քննադատության է ենթարկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիշեցնելով 1996 և 2008 թթ. ընտրությունները, որոնցից հետո արյունալի բախումներ են եղել, Հ.Մարգարյանը պատահական չհամարեց, որ երկու դեպքում էլ գլխավոր դերակատար-մասնակից եղել է նույն անձը. առաջին դեպքում՝ իբրև իշխանություն, երկրորդ դեպքում՝ ընդդիմություն։

«Երկրում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր: Մեր երկիրը 18 տարի պարարտ դաշտ է եղել այլոց համար, մեր քթի տակ ձևավորել է կազմակերպված մի մեխանիզմ կամ, ինչպես սիրում են իրենք ասել, ցանց, հար ու նման այլ պետությունների՝ Վրաստանի, Սերբիայի և Ուկրաինայի, ձևավորվել է օտարի պատվերով, գծած պատկերով և ֆինանսներով։ Նույն խորհրդանիշները, նույն նշանախոսքերը, պայքարի նույն ձևերը՝ բամբասանք, սուտ, զրպարտանք. ամենը կիրառվեց նաև մեզ մոտ»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամը: (more…)

Վճռական, պատասխանատու, հաղթական

2008/05/12

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը  ՀՅԴ 30-րդ Ընդհանուր Ժողովին

Յ.Դաշնակցության ամեն մի Ընդհանուր ժողով ինչ-որ առումով անկյունադարձային է:

Մենք գնահատում ենք անցած քառամյակը, գնահատում ենք խիստ, քննադատաբար եւ հավատքով, պատասխանատ վությամբ ճշտում անելիքը:

Այս 30-րդ Ընդհանուր ժողովը ճիշտ ժամանակին է.Մենք համապետական երկու ընտրություն ենք անցել:Նախագահական ընտրությունները դեռ մեր կյանքն են:Այնպես որ` արվածը հետահայաց քննելը, ներկան պատասխանատվությամբ արժեւորելը, վճռականորեն առաջ շարժվելու հիմքեր ստեղծելը մեր պարտավորությունն է: Ինչպես միշտ պետք է այդ անենք հրապարակավ, անկեղծ, պարտքի գիտակցումով:

Այս ժողովը, մեր կամքից անկախ, ընթանալու է ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների, հաջորդած իրադարձությունների ազդեցության ներքո: Մեր այլ կարեւոր հարցերի հարաբերության մեջ` բնական ու արդարացված է այս. մեր հարցերի հարցը Հայաստանի Հանրապետությունն է եւ մեր դերակատարությունը ազգային պետականության մեջ: Ուստի շատ կարեւոր է առարկայորեն վերլուծել անցած ուղին: (more…)