Փնտրել կայքում
Արխիվ

2008/07-ի արխիվ

Մենք խնդիր չունենք, որովհետեւ մենք մեր խղճի առաջ մաքուր ենք

2008/07/25

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի պատասխանները «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին

-Դուք արդեն ի մի բերե՞լ եք Ձեր կարծիքը 100 -օրյա իշխանության վերաբերյալ: Այսինքն կա՞ որոշակի գնահատական:

-Գնահատականը, կարծում եմ, կտանք հաջորդ շաբաթվա ընթացքում: Մոտ օրերս մեր Գերագույն ժողովն է, եւ դա քննության նյութ է դառնալու: Բանաձեւված կարծիք չեմ կարող հայտնել, բայց մի քանի նկատառումներ ունեմ:
Ասեմ, որ, այդ 100 օրը դյուրին 100 օր չի եղել: Սա բնական պայմանների 100 օր չէր եղել: Դժվար իրավիճակի 100 օր է եղել: Մենք շատ ծանր սկիզբ ենք ունեցել այդ 100 օրվա համար եւ, բնականաբար, այն իր ազդեցությունն է թողել ամբողջ ընթացքի վրա: Այն նաեւ իր ազդեցությունն է թողել մեր գնահատականի վրա, այսինքն` լավը անհրաժեշտ չափով չի գնահատվել, որովհետեւ ծանրացած մի բան կա մթնոլորտում: Վատը նույնպես այդ քաղաքական մթնոլորտի գնահատանքին է արժանացել, այսինքն քաղաքական մթնոլորտը ծանրացել է այնքան, որ նույնիսկ բացասականը հստակությամբ արժեւորել հնարավոր չի եղել: (more…)