Փնտրել կայքում
Արխիվ

2008/10-ի արխիվ

Սերունդների իրավունքը ապահովագրել` պարտավոր ենք

2008/10/13

Հ-1 հեռուստաընկերության «25 րոպե»հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

-Պարոն Մարգարյան, միանգամից անցնեմ հայ-թուրքական հարաբերությունների թեմային, որովհետեւ մեկ ամիս շարունակ ժողովուրդը դրանից է խոսում: Բոլորը զսպվածություն ցուցաբերեցին, ինչ-որ չափով ընդունեցին Գյուլի այցը, դուք չընդունեցիք եւ դրա դեմ բողոքեցիք: Դուք նույն կոալիցիայի կազմում եք, որն, ի դեպ, նախագահի հետ միասին հրավիրել էր Թուրքիայի նախագահին Հայաստան: Չնայած դրան` դուք այդ այցի դեմ ցույց արեցիք: Ինչպես կբացատրեք Ձեր դիրքորոշումը:

-Ասեմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունը ցանկացած երկրի հետ հարաբերություն չէ, եւ շատ բնական է, որ Թուրքիայի հետ հարաբերությունը մեզ լրջորեն մտահոգում է: Հարցին պետք է նայել մի քանի կտրվածքով: (more…)

Երանի թե Իրանում կարողանայի այդպիսի լուրջ դերակատարում ունենալ

2008/10/08

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Իրավունք»-ին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համոզված է, որ դաշնակցությունը կարգապահ եւ կուռ կուսակցություն է, եւ որ այն փորձերը, որոնք արվում են դաշնակցության վրա անիմաստ տեղը ցեխ շպրտելու համար, զուր են եւ անարդյունավետ:

Պրն Մարգարյան, թեպետ հասկանալի է, որ սփյուռքահայ պրոֆեսոր Ա. Միրզախանյանի մասին խոսելը ձեզ համար այնքան էլ ցանկալի թեմա չէ, բայց ամեն դեպքում, ի՞նչ կռվախնձոր կա ձեր միջեւ:

-Իսկպես այդ թեման տհաճ է, եւ ես չեմ ուզում իրենով զբաղվել: Այն, ինչի մասին ինքը խոսում է, 30 տարի է անցել այդ ամեն ինչից, եւ ես կարծում էի, որ այդ տարիները լիովին բավական էին, որ հասկանար, որ այն, ինչ կատարվել է սփյուռքահայ իրականության մեջ, առնվազն ինքը ամոթ պետք է զգար խոսելու նման թեմաների շուրջ: Ինքը անկեղծ չէ եւ լավ կլինի` ասեր, թե ինքն ո՞վ է, որ պարսկական կազմակերպության անդամ է եղել, ինչ էր անում Իրանում, որտե՞ղ է ուսանել, ի՞նչ առաքելությամբ էր եկել հայկական գաղութ, աշխատելու եւ այլն: (more…)