Փնտրել կայքում
Արխիվ

2009/02-ի արխիվ

Հրանտ Մարգարյան. Հավատալ, աշխատել, հաղթել

2009/02/05

ՀՅԴ Հայ Դատի աշխատանքներին նպաստելու համար Դուբայում կազմակերպված դրամահավաքի ժամանակ ողջույնի եւ շնորհակալության խոսքով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ելույթի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:

Վեհափա’ռ Տեր, հարգելի’ բարեկամներ

Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Շնորհակալ եմ նրանց, որ մեր ընդհանուր գործին սատարել են, բայց չեն կարողացել ներկա լինել: Չորս տարին մեկ` արդեն երրորդ անգամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախաձեռնությամբ, այսպիսի մեկտեղում է կազմակերպվում` Հայ Դատի աշխատանքներին աջակցելու նպատակով:

Սա բացառիկ հավաք է` իր նպատակով, անկախ քաղաքական կողմնորոշումից` մարդկանց համախմբումով, հայության բոլոր հատվածների ներկայացվածությամբ, հայաստանցիների մեծաթիվ մասնակցությամբ:

Հայ Դատը միավորել է ամենքիս: Միավորել է կոնկրետ գործը, որ վեր է ընթացիկ հարցերից ու տարբերություններից: Գործ, որ միտված է Հայաստանի ու հայության հզորացմանը, մեր հավաքական ներուժի կուտակմանն ու կազմակերպմանը, աշխարհում հաշվառելի գործոն դառնալուն: (more…)

Դրամահավաքի գործը ինչ-որ տեղ նաև քարոզչական, կազմակերպական գործ է

2009/02/04

«Դրօշակ», – ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը

– Հայ Դատի աշխատանքների շարունակականությունը, զարգացումը ապահովելու նպատակով այս տարվա փետրվարի 1-ին, ՀՅԴ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանգանակային ճաշկերույթ: Որքանո՞վ էր արդյունքը սպասելի և, արդյո՞ք, նախատեսված աշխատանքների ծավալը նկատի ունենալով, հավաքված գումարը կարելի է բավարար համարել:

– Տնտեսական տագնապ է աշխարհում և, բնականաբար, սկզբում այդպիսի արդյունք դժվար էր կանխատեսել, սակայն երբ սկսեցինք կազմակերպական գործնական աշխատանքները, օրըստօրե ավելի հուսավորվեցինք և արդեն վերջին շաբաթվա ընթացքում արդյունքը նախատեսելի էր: Այստեղ ուզում եմ մեկ հարց մատնանշել. շատ բան կախված է կազմակերպված աշխատանքի ծավալից ու բնույթից: Հաճախ մարդիկ նվիրատու չեն դառնում, որովհետև պարզորեն նրանց դիմող չի լինում, հարցի էությունը նրանց ներկայացնող չի լինում. պետք է ընդլայնել ՙավանդական՚ նվիրատուների ցանկը: Դրամահավաքի գործը ինչ-որ տեղ նաև քարոզչական, կազմակերպական գործ է: (more…)