Փնտրել կայքում
Արխիվ

2009/05-ի արխիվ

Իսկ մեզ վստահեցրել էին…

2009/05/01

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ» շաբաթաթերթին:

 

– Երբ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարեւորվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հարցը, սկզբից եւեթ անհանագստություն արտահայտվեց, որ գործընթացները կարող են Հայաստանի համար անկանախատեսելի հունով զարգանալ: Սակայն այս ողջ ընթացքում ՀՅԴ-ն նախընտրեց չարձագանքել այդ ամենին, իսկ ուշ արձագանքը եղավ շատ կտրուկ եւ այն էլ այն պահին, երբ ձնագունդը բավական գլորվել է` ստորագրվեց կոնկրետ փաստաթուղթ:

– Մենք չենք լռել եւ միշտ արտահայտել ենք մեր անհանգստությունը նախագահին: Բանն այն է, որ ՀՅԴ-ն դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Բայց հայ-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են եւ նրանում առաջընթաց հնարավոր է գրանցել միայն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման դեպքում: Սրան է, որ մենք կողմ ենք արտահայտվել: Այս հարցում վստահել ենք նաեւ մեր երկրի նախագահին, նրանից ստացել հստակ երաշխիքներ, որ հայկական կողմից չի կարող թուրքական նախապայմաններն ընդունվել: (more…)