Փնտրել կայքում
Արխիվ

2009/10-ի արխիվ

«Բաց նյարդի» հակազդեցությունը

2009/10/08

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը
«Նախաստորագրված արձանագրություններ եւ հայ-թուրքական հարաբերություններ:
Ազգային-պետական շահեր եւ մարտահրավերներ» խորագրով խորհրդաժողովին

 

Հարգելի ներկաներ,

Ներքաղաքական խորհրդակցությունների համար սահմանված վեց շաբաթն անցավ: Ի՞նչ ունենք: Որտե՞ղ էինք առաջին օրը, որտեղ ենք հիմա: Կարծում եմ` վիճարկելի չէ` մթնոլորտում բան է փոխվել: Հայության բացարձակ գերիշխող մասը` պարզ քաղաքացուց մինչեւ բարձրաստիճան պաշտոնյան (թե Հայաստանում, թե Սփյուռքում), մտածում խոսում, քննարկում է նույն թեման:

Ես առիթ ունեցել եմ հանգամանորեն անդրադառնալ արձանագրություններին, դրանցում առկա վտանգներին: Այսօր դրանց չեմ անդրադառնա: (more…)

Հրանտ Մարգարյան. Եթե ամբողջ ազգը դեմ է այս փաստաթղթին, ինչպե՞ս են համարձակվելու ստորագրել այն

2009/10/08

«ԱՐՄԱՐ».- Չնայած արդեն անցավ խորհրդակցությունների վեց շաբաթը, սակայն հայության գերակշիռ մասը շարունակում է խոսել նույն թեմայով և արտահատել իր մտահոգությունները»,- ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և կոչ արել բոլորին պատասխանատու լինել իրենց քայլերի, արտահայտությունների, կեցվածքի համար:
Ըստ նրա, քննարկման արդյունքում պետք է ծնվի հայության ճնշող մեծամասնությանը բավարարող եզրակացություն, որի հետ հաշվի պետք է նստեն բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր հակված են ծայրահեղ հակադիր տեսակետի:

«Հայոց Ցեղասպանության հարցը հայության բաց նյարդն է, ահա թե ինչու սփյուռքում այս արձանագրություններն արժանացան հակազդեցության: (more…)

Հրանտ Մարգարյան. Ոչ ոք նրբանկատություն չունեցավ գեթ մեկ անգամ հայտարարելու՝ եթե քննարկման արդյունքում պարզվի, որ մեր ժողովուրդը դեմ է, մենք չենք ստորագրելու

2009/10/08

«7ՕՐ».- Հոկտեմբերի 8-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնի «Էրեբունիե սրահում, ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Նախաստորագրված արձանագրություններ և հայ-թուրքական հարաբերություններ։ Ազգային-պետական շահեր և մարտահրավերներե խորագրով խորհրդաժողովը, որին ներկա էին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ և այլոք։

Ելույթ ունենալով՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը մասնավորապես նշել է, որ քաղաքական խորհրդակցությունների համար սահմանված 6 շաբաթն արդեն անցել է, և վիճարկելի չէ, որ մթնոլորտում բան է փոխվել՝ «հայության գերակշռող մասը՝ պարզ քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյան, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մտածում, խոսում և քննարկում են նույն թեման»։ (more…)