Փնտրել կայքում
Արխիվ

2009/11-ի արխիվ

Տապալելու ենք այս բովանդակությամբ ստորագրված արձանագրությունները

2009/11/19

 

Նոյեմբերի 15-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթ է ունեցել Փարիզում կայացած «ՈՉ»-ի հանրահավաքին, որը նախաձեռնել էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Ռամկավար Ազատական կուսակցությունը` մի շարք այլ կազմակերպությունների համագործակցությամբ:

 

Հարգելի եւ սիրելի ժողովուրդ,
երբ նախապատրաստում էի սույն ելույթի թեզերը, ակամա հիշեցի մի դիպված. ապրիլի 22-ի գիշերը՝ լույս 23-ին, հրատարակվել էր Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միացյալ՝ ձեզ ծանոթ տխրահռչակ հայտարարությունը։

Ապրիլի 23-ի առավոտյան՝ ՀՅԴ Բյուրոյի նիստից հետո, պայմանավորված հանդիպում ունեի մի քաղաքացու հետ։ Տրամադրություն չունեի, բայց նախապես ճշտված ժամադրություն էր եւ խուսափել չկարողացա։ Հանդիպեցինք։ Քաղաքացին, որ կուսակցությանս համակիր մի անձ էր, խնդրում էր անձնական կարեւոր մի հարցով միջնորդություն անել։ (more…)

Հրանտ Մարգարյան. Չեմ ուզում հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է հանձնվել ՀՀՇ-ին

2009/11/16

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».-Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կիրակի օրը Փարիզում` հայ – թուրքական արձանագրությունների դեմ «ՈՉ»-ի հանրահավաքում ունեցած ելույթում «հերթական տերպետրոսյանական արկածախնդրությունե է որակել Հայաստանի առաջին նախագահի նոյեմբերի 11-ի ելույթը:

«Ես չգիտեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ կուլիսների հետեւում հասե՞լ է համաձայնության Սերժ Սարգսյանի հետ եւ հրապարակով հայտարարվածը ուղղակի ձեռք բերված համաձայնության դրսեւորո՞ւմն է, թէ ոչ։ Թերեւս սա հերթական տերպետրոսյանական արկածախնդրությունն է», – հայտարարել է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը: (more…)

ՀՀ իշխանությունները դեռ կսթափվեն եւ կհասկանան, թե դեպի ուր են տանում երկիրը

2009/11/05

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»-ին

-Պարոն Մարգարյան, Ձեր կարծիքով Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ կարո՞ղ էր նախապես պայմանավորվածություն լիներ արձանագրությունների վավերացման գործընթացն ավարտին հասցնելու շուրջ:

-Հնարավոր է, որ ինչ-որ սկզբունքների շուրջ բանավոր պայմանավորվածություններ եղած լինեն, սակայն թվում է նաեւ, որ կան խնդիրներ, որոնց շուրջ այնուամենայնիվ պայմանավորվածություններ չեն եղել, այլապես կստացվի, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները փոխադարձաբար խաբում են միմյանց:

-Իսկ Ձեզ չի՞ թվում, որ նույն հաջողությամբ երկու երկրների իշխանությունները կարող են խաբել իրենց հասարակություններին:

-Ըստ իս, դա ավելի հավանական է, քանի որ մենք տեղյակ չենք խոհանոցային խոսակցություններին, անտեղյակ ենք նաեւ բանակցությունների մանրամասներին, ուստի վտանգը չի բացառվում: (more…)