Փնտրել կայքում
Արխիվ

2009/12-ի արխիվ

Հրանտ Մարգարյան. Թուրքիան շարունակում է պատերազմել Հայաստանի դեմ

2009/12/21

«ԱՐՄԱՐ».– Դաշնակցությունը ավանդաբար տարին ամփոփում է ժողովրդի առջեւ հաշվետվությամբ: Այն անցկացվում է մայրաքաղաքում ու մարզերում: Այսօր կուսակցության 119-ամյակը եւ տարվա ամփոփումը կատարվում է «Մոսկվա» կինոթատրոնում: Զեկույցով հանդես եկած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ասել է. «Նոր օրակարգ է հայտնվել մեր կյանքում. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ինչ ենք անում, ուր ենք գնում»:
«Համազգային զարթոնքից հետո վճռական, ծանր ու դժվար տարիներ շատ ենք ապրել. երկրաշարժ, տնտեսական տագնապներ, պատերազմ, անկախություն: Եվ այդ տարիներից արդեն հարեւան Թուրքիան թշնամական վերաբերմունք է ունեցել մեր հանդեպ: Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, մեր դեմ պատերազմի է դուրս եկել: Նա ընտրել է պատերազմի այլ տարբերակ` շրջափակումը»: (more…)

Դաշնակցությունը գնում է հիմնական լուծումների

2009/12/15

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը

«Դրօշակին»

«Ճանաչիր ինքդ քեզ»` նշանախոսքը նպատակ ունենալու, ճամփա գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է Մենք այդպես ենք եկել, հասել այսօրվան»

 

– Ամեն տարվա պես, այս անգամ էլ ՀՅ Դաշնակցութիւնը նշում է իր հերթական` տոնական, բայց եւ հաշվետվական օրը: Ինչո՞վ է առանձնահատուկ այս տարվա Դաշնակցության օրը:

– Մեզ համար «Ճանաչիր ինքդ քեզ»` նշանախոսքը նպատակ ունենալու, ճամփա գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է: Մենք այդպես ենք եկել, հասել այսօրվան: Այդպես էլ շարունակելու ենք: Դաշնակցության օրվա, մեր կուսակցության 119-ամյակի նշումը մեզ համար հաշվետվություն ներկայացնելու, արածն ու չարածը քննադատաբար գնահատելու, տարին ամփոփելու առիթ է:
Երբ հայ իրականությունը դեմ առ դեմ է կանգնում որեւէ կարեւորագույն երեւույթի, բնականորեն ալեկոծվում է մեր քաղաքական միտքը, եւ, բնականաբար, այդ ալեկոծությունն իր ազդեցությունն է ունենում մեր կազմակերպության վրա: Անբնականն այն է, որ այդ ամբողջը ուղեկցվում է կրքով, մեր մեջ թշնամիներ որոնելով, հաճախ իրական բանավեճ, քննարկում չի լինում: Միշտ վախ կա, թե կպիտակավորեն եւ ճիշտ չես հասկացվի: (more…)

Ոչ կոնկրետ գնահատական կար, ոչ էլ կոնկրետ լուծում

2009/12/04

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ» շաբաթաթերթին

 

-Խոսեցիք հայ-թուրքական հարաբերություններից: Նախագահի խոսքը ՀՅԴ-ի մտավախությունները փարատե՞ց:

-Բնականաբար, ոչ: Թուրքիան, որը գուցե մեզ համար ցավոք սրտի հաջող արտաքին քաղաքականություն ունի, այսօր մեզնից կորզում է նաեւ վերջին նախապայմանը` Ղարաբաղի հարցը: ԼՂ հիմնախնդրի այս ակտիվացումն ուղղակի առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին: Բայց կարծում եմ` հայկական կողմի շտապողականությունը պատճառ դարձավ, որպեսզի Հայաստանը զիջեր եւ ընդուներ նախապայմանները: ԼՂ հիմնախնդրի առնչությամբ մտավախություն ունեմ: (more…)