Փնտրել կայքում
Արխիվ

2010/03-ի արխիվ

Չենք անցնի այն կարմիր գիծը, որից կվնասվի մեր երկիրը

2010/03/20

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այս պնդումը ստիպեց վերհիշել նրա մեկ այլ հայտարարություն, երբ 1999-ին պատրաստակամություն էր հայտնել բանակի դեմ դուրս գալ բենզինի շշերով:

– Հակադարձելով ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի պնդմանը, թե երբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ չէր ծնվել` «Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ հաջողությամբ էր վարում»`ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել էր. ՙԵթե պարոն Հովհաննիսյանը թուրքերի հետ հաջող բանակցություններ ասելով նկատի ունի երիտթուրքերի հետ մերձեցումը կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ հայությունը համամիտ է նրա հետ՚: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հիշեցմանը:

– Ես չեմ կամենում պատասխանել այդ մարդուն, զուտ պատմական առումով այս հարցի պատասխանն ուրիշ վեճ կդառնար, որին չեմ ուզում անդրադառնալ այս հարցազրույցի մեջ: Միայն ուզում եմ նորից ասել` մենք այն կուսակցությունն ենք, որ թուրքերի հետ կռվել ենք, համագործակցել ենք ու նույնիսկ դաշնակցել, թշնամացել: Ամեն հանգրվաններն անցել ենք: Այն, ինչ մենք անցել ենք անցած մեկ դարի ընթացքում` հայ ժողովրդի պատմությունից առանձին չէ: (more…)

Թուրքիայի համար օղակը գնալով նեղանում է

2010/03/19

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ»-ին:

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանի սպառնալիքը` Թուրքիայում ապօրինի ապրող հայերին արտաքսելու մասին, հիշեցրել էր 1915թ. դեպքերի մասին` այնուամենայնիվ նա նշեց, թե այդ հայտարարությունը չեն ուզում կապել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ:

– Այս բոլոր իրադարձությունների մեջ մի տեսակ կեղծիք կա: Կեղծն այն է, որ կա՛մ մենք մեզ լավ չենք ճանաչում, կա՛մ հակառակ կողմին լավ չենք ճանաչում, իսկ գուցե փորձում ենք մեզ խաբել կամ էլ հակառակ կողմին: Ազգային ամբողջ կյանքը ալեկոծվեց այս արձանագրությունների հետեւանքով: Եվ ունեցանք ՍԴ որոշում, որը չեմ ասի, թե արձանագրությունների վերաբերյալ միայն թրքական կողմին պատասխան էր: ՍԴ որոշումը նաեւ պատասխան, գնահատական էր ստորագրողներին, թե այն, ինչ դուք ստորագրել եք` չէ՛ր կարելի ստորագրել, այն թերի է, անընդունելի ու միայն այս ձեւով կարելի է համարել ընդունելի: (more…)