Փնտրել կայքում
Արխիվ

2010/04-ի արխիվ

Քաղաքական միտքը լուրջ պատճառներ ունի անհանգիստ ու մտահոգ լինելու համար

2010/04/26

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը

«7 ՕՐ» կայքէջին:

«Այսօր երկրում արդարության, սոցիալական անարդարության, տնտեսական իրավիճակի առումով իսկապես տագնապ գոյություն ունի»

 

-Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի ուղերձը։

-Առաջին հերթին պետք է դրական գնահատեմ, բայց’ ոչ բավարար, ոչ ամբողջական։ Հարցն այն է, որ վավերացման գործընթացի կասեցումը չի նշանակում հրաժարվել արձանագրություններից։ Դա կարող է երկու նպատակով լինել։ Առաջին՝ սա կասեցնում ենք, որ հետո կարողանանք ստորագրությունը հետ քաշել։ Այդ առումով դրական է։ Երկրորդ՝ կարող է լինել իբրև հերթական քայլ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար, որ Թուրքիան հաստատի արձանագրությունները, որից հետո մենք հաստատենք։ Այդ պարագայում մենք չենք կարող կողմ լինել, չենք կարող արդարացնել և կհամարենք վտանգավոր քայլ, որովհետև հիմնական հարցն արձանագրություններից ձերբազատվելն է՝ նոր հարաբերություններ ստեղծելու, նոր բանակցության դիմելու, որ այդ արձանագրությունների երկիմաստությունը, արձանագրություններում պարունակվող քողարկված ու բացահայտ նախապայմաններն իսպառ վերանան, և մենք կարողանանք արժանապատիվ հարաբերություններ նախաձեռնել։ Ես հույս ունեմ, որ իշխանության նպատակը դա է։ Համենայնդեպս, քանի դեռ փաստը չի արձանագրվել, այսինքն արձանագրությունները չեղյալ չեն հայտարարվել, մենք մեր պայքարը պետք է շարունակենք։ Մենք իրավունք չունենք այս տեսակի մարտավարությունների դիմաց նահանջել կամ տատանվել։ Մենք պետք է շարունակենք, մինչև հասնենք վերջնական արդյունքի։

(more…)

Ելքեր` արձանագրային ծուղակից

2010/04/21

Պետականությունը բացարձակ արժեք է: Սխալը սրբագրելու ժամանակը

2010/04/11

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լոնդոնում

2009թ ապրիլի 22-ից առաջ, երբ դեռ չէր ստորագրվել «ճանապարհային քարտեզ՚ կոչվող հայտարարությունը, ասել եմ, որ հայկական ցեղասպանության հարցը հայ ժողովրդի բաց նյարդն է, պետք չէ դիպչել այդ նյրադին, այլապես հակազդեցությունը լինելու է անխուսափելի: «Արձանագրությունների ստորագրումով դիպան այդ նյարդին, եւ ալեկոծվեց ողջ հայությունը: (more…)