Փնտրել կայքում
Արխիվ

2010/12-ի արխիվ

ՀՅԴ 120 – Այսօր Արցախն է Հայաստանի ու հայության կենտրոնը

2010/12/23

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Արցախում

Թվում էր` ՀՅԴ 120-ամյակի առիթով Լիբանանում արտասանած խոսքս, եզրափակիչն է լինելու: Սակայն երեկ անդրադարձա, որ Արցախում կազմակերպած տոնակատարությունը այլ կարեւորություն ու իմաստ ունի: Պարտավորված էի ներկա գտնվել եւ խոսք ասել:

120 տարիների վերջին 20-ամյակը սկսել ենք Արցախով: Արցախի ազատագրական պայքարով է մեր կազմակերպությունը վերընձյուղվել Հայրենիքում: (more…)

Հրանտ Մարգարյան. Հայաստանի իշխանությունները վտանգում են ազգային ուղեգիծը

2010/12/18

«ՆՅՈՒԶ». – Պետականությունը պետք է լինի ազգային եւ արդար, որպեսզի մնա հարազատ իր կոչմանը, առաքելությանը: Բայց մեր երկրում, օրվա իշխանությունների պատճառով, վտանգված է ազգային ուղեգիծը եւ չկա արդարություն: Այդ մասին Լիբանանում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա նշել է, որ Դաշնակցությունը մեծ ներդրում է ունեցել երկիրը իր ազգային ուղեգծի մեջ պահելու հարցում, սակայն դա բավարար չէ: «Անհրաժեշտ է ազգային ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ եւ այդ ամենով առաջնորդվող, այդ ամենը հարգող ու գործադրման ունակ, անհրաժեշտ քաղաքական կամք, պայքարի վճռականություն, հետեւողական նկարագիր ունեցող քաղաքական ղեկավարություն: Այս ամենը պետք է Հայաստանի ու հայ Ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան երաշխավորելու համար»,- նշել է Մարգարյանը: (more…)

ՀՅԴ 120 – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում

2010/12/17

Հ.Յ.Դաշնակցության օրվա տոնակատարությունների շարքում, հավանաբար, սա իմ եզրափակիչ խոսքն է: Տոնակատարությունները ինքնանպատակ չեն, ինչպես ինքնանպատակ չէ ՀՅ Դաշնակցությունը:

Դաշնակցության ծննունդը պատմական անհրաժեշտություն էր: Ծննունդ առավ, որ ապահովի Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունն ու զարգացումը: Այսօր` 120 տարվա բարձունքից, վստահ կարող ենք ասել` Դաշնակցության գոյությունը արդարացված է, ընթացքն արդյունավետ, ապագան` հուսալի:
(more…)

Դաշնակցության գլխավոր խնդիրը

2010/12/16

Մեր կեցվածքը ճիշտ է

2010/12/12

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը

«Ազատություն» ռադիոկայանին

«Մենք կայացած կազմակերպություն ենք եւ դա մեր ամենամեծ ձեռքբերումն է»

-Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՀՅԴ 120-ամյակի միջոցառմանը բավականին շատ խոսակցությունների տեղիք տվեց. որ Դաշնակցությունը այնքան էլ ընդդիմադիր կուսակցություն չէ, հակառակ դեպքում նախագահը չէր մասնակցի նրա կազմակերպած միջոցառմանը: Ինչո՞ւ որոշում կայացվեց, որ նախագահը մասնակցի:

– Նախագահի մասնակցության փաստը դրական է: Առաջին հերթին, իբրեւ երեւույթ, նախ` նախագահի, հետո մեզ համար: Մենք 10 տարի ընդդիմություն ենք եղել, տաս տարի իշխանության մաս կազմել` թե Ռոբերտ Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Երբեք Դաշնակցության տոնակատարությաններին, նախագահներ չեն մասնակցել: Թեպետ մենք, մեր միջաոցառումներին միշտ էլ բոլորին հրավիրել ենք, նաեւ նախագահներին: Նրանք սահմանափակվել են միայն ուղերձ ուղարկելով: Այս անգամ նախագահը ցանկացավ մասնակցել: Ես դա գնահատում եմ, որովհետեւ կարծում եմ ճիշտ վերաբերմունք էր: Կուզեի, որ այդ վերաբերմունքը բոլորի նկատմամբ լիներ: (more…)

Արցախը՝ հայրենի պետութեան եւ մեր բոլորիս առաջնահերթ պատասխանատուութիւնն է

2010/12/10

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հարցազրոյցը «Հորիզոն» շաբաթաթերթին

Մոնթրէալ հրատարակուող «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշեան հարցազրոյց մը ունեցած է ՀՅԴ 120ամեակի տօնակատարութեան առիթով Գանատա այցելած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ: Ստորեւ կը ներկայացնենք սոյն հարցաազրոյցը ամբողջութեամբ:

Տարածաշրջանի քաղաքական վերջին իրադարձութիւններու համապատկերին մէջ, երբ Ատրպէյճանի նախագահը կը շարունակէ սպառնական եւ ռազմաշունչ յայտարարութիւններ կատարել, երբ զինեալ բախումները սահմանագիծին վրայ յարատեւ աճ կ՛արձանագրեն, ի՞նչ ուղղութեամբ կ՛ընթանայ Ղարաբաղի հիմնահարցը եւ ինչպէ՞ս կ՛արժեւորէք քաղաքական իրավիճակը:

– Առաջին հերթին ասեմ, որ ատրպեճանական սպառնալիքները կամ ուժի դիմելու այլընտրանքին վերաբերեալ Պաքուի յայտարարութիւնները ինձ չեն մտահոգում: Բացատրեմ ինչու: (more…)

ՀՅԴ 120- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Մոնրեալում

2010/12/05


Հ.Յ.Դաշնակցության 120- ամյակի առիթով նախորդ ելույթս բացառաբար անդրադառնում էր ազգի միության մեկության պահպանմանը եւ պետականության հզորացման անհրաժեշտությանը: Ասում էի` 120-ամյակի առիթով մի քանի ելույթ պետք է ունենամ: Եւ որպեսզի չկրկնեմ պետք է առիթներն օգտագործելով փորձեմ անդրադառնալ մեզ հուզող բոլոր խնդիրներին:

Այս առիթով բացառաբար խոսելու եմ Հայաստանի Հանրապետությունում մեր կազմակերպության ունեցած դերակատարության մասին: (more…)

ՀՅԴ 120 – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Տորոնտոյում

2010/12/04

Հ.Յ.Դաշնակցության 120-ամյակի առիթով ասվելիք խոսքը հնարավորինս պետք է ամբողջական լինի, յուրաքանչյուր առիթ առանձնաբար բավարար չէ ամբողջական խոսք ասելու համար։ 120-ամյակի տոնակատարությունների շարքում մի քանի առիթով ելույթ պետք է ունենամ: Ելույթներս չեն կրկնվելու: Փորձելու եմ այդ մի քանի առիթը օգտագործելով, անդրադառնալ մեզ հուզող բոլոր խնդիրներին: Պակասն էլ կլրացնեն մեր ընկերները, ովքեր նույնպես այս առիթով խոսք ասելու հնարավորություն կունենան: Ահա եւ հենց սկզբից հայցում եմ ձեր ներողամտությունը եթե յուրաքանչյուր առիթով արտասանած խոսքիս մեջ չգտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանը:

(more…)

Ազգի մեկությունը եւ ազգային անկախ պետականությունը սրբություն են ու դավանանք

2010/12/04

«Դրօշակ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

«Դրօշակ».-ՀՅԴ 120-ամյակի կապակցությամբ Ձեր ելույթները Տորոնտոյում, Մոնրեալում եւ Բեյրութում շահեկանորեն ոչ միայն տարբերվում, այլեւ փոխլրացնում են մեկը մյուսին` բացահայտելով աշխատանքի այն ընդարձակ դաշտի սահմանները, որի մեջ այսօր գտնվում է Դաշնակցությունը: Որքան էլ տարբեր, փոխլրացնող, այսուհանդերձ, այդ ելույթներն ունեն խոսքն ամբողջացնող մեկ հիմնական մոտեցում` կարեւորել եւ գնահատել Դաշնակցության ամենամեծ ձեռքբերումը, Ձեր բառերով ասած` «ազգի մեկության ապահովումը» եւ «հայկական պետականության վերականգնումը»:

Հրանտ Մարգարյան.- Այո, ամենամեծ ձեռքբերումը դա է: ՀՅ Դաշնակցության ծնունդով սկիզբ առավ մեր ժողովրդի երկու մեծ հատվածների ընտրյալների ժողովումը մեկ միացյալ կազմակերպության մեջ, մեկ ընդհանուր նպատակի համար ծավալվեց մեկ ընդհանուր պայքար: Ու շարունակվեց պայքարը, եւ շարունակվելով էլեկտրականացավ հայկական իրականությունը: Ի տես ծավալված միասնական պայքարի` անհետացան նույն ազգը բաժանող 9-դարյա արգելքները, խոչընդոտող սահմանները: Մի քանի տասնամյակ երկարող պայքարից հետո, հրի ու սրի, մոխիրների միջից ծնունդ առավ Հայկական պետականությունը` իբրեւ հիմնական գրավական ազգի մեկության ու հավերժացման: (more…)