Փնտրել կայքում
Արխիվ

2011/02-ի արխիվ

Հրանտ Մարգարյան. Կոալիցիայի հայտարարությունը` տոտալիտարիզմի հաստատման փորձ

2011/02/19

«Երկիր».- Օրաթերթը տպագրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի կարծիքը իշխող կոալիցիայի ստորագրած նոր փաստաթղթի մասին: «Ասում են` երկիրը վատ վիճակի մեջ է, դրա համար ստորագրում ենք։ Ավլի ճիշտ կլիներ, եթե ժողովրդի վիճակը լավ լիներ, և տրամաբանական կլիներ, եթե որոշեին, որ այս լավ վիճակը շարունակելու համար իրենց համագործակցությունը շարունակեին։ Եթե վատ է, ես չեմ հասկանում՝ ինչն են ուզում շարունակել։ Արտաքին վտանգ միշտ էլ կա, և պետք է դրա դեմ համախմբված լինենք, բայց դա չի նշանակում, որ ներհայաստանյան կյանքում պետք է դառնանք անգույն և տափակ։

(more…)

Ընտրությունը պետք է լինի գիտակցված

2011/02/14

 

«Ա1+»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Պարոն Մարգարյան, նախ ուզում եմ ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին: Ընտրությունների նախաշեմին ներքաղաքական պայքարը կարծես թե ընթանում է միեւնույն տեսակների միջեւ` իշխանությունը իշխանության դեմ, ընդդիմությունը` ընդդիմության: Դուք չունե՞ք այդպիսի տպավորություն:

Գույները մի քիչ խտացնում եք: Ընտրապայքար, անշուշտ կա, սակայն կարծում եմ, ընտրապայքարը սկսում է ձեւավորվել որպես միահեծանության դեմ պայքար: Այդ շարժումն ամեն տեղ է նկատելի, թե իշխանության ներսում եւ թե ընդդիմության մեջ: Հայաստանի քաղաքական դաշտը որոշ բյուրեղացումների անհրաժեշտություն ունի: (more…)

Մեր ցուցակն, ի տարբերություն շատերի, ինքը չի կազմել

2011/02/11

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթին

-Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը քաղաքականություն վերադառալու հայտ էր: Ինչը հնարավոր է միմիայն քաղաքական ուժերի միջոցով: ԲՀԿ-ից բացի այս իմաստով որոշ դեր վերագրվում է ՀՅԴ-ին:

-Մենք այն ժամանակ էլ, երբ համագործակցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, կոալիցիայի մաս ենք կազմել, շեշտված ունեցել ենք մեր անկախությունը: Մենք չենք ղեկավարվել ուրիշներով, մեր ցուցակը, ի տարբերություն գուցե շատ-շատերի, չի կազմել ինքը: Իբրեւ անկախ քաղաքական ուժ մենք ունեցել ենք համագործակցություն նախկին նախագահի հետ: Բայց դրանից հետեւություն անել, թե այսօր ինքնաբերաբար մենք պետք է հայտնվենք Ռոբերտ Քոչարյանի կողքին, կարծում եմ` մի քիչ միամիտ եզրակացություն է: Որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը, եթե մեր ծրագրերը կհամընկնեն, չենք բացառում: Բայց որ որեւէ ուժի, որեւէ անձի կցորդի կարգավիճակով քաղաքական ասպարեզ մտնենք, բացառված է: (more…)