Փնտրել կայքում
Արխիվ

2011/03-ի արխիվ

Մեր ժողովրդի հաւատքով պայքարը մեզ միշտ կը պահեն առաւելութեան մէջ

2011/03/15

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱԼԻՔ» օրաթերթին:

Պրն. Մարգարեան, վերջին ժամանակաշրջանում աֆրիկեան, ինչպէս եւ Մերձ. Արեւելքի արաբական երկրներում ընթացող ազատախոհական ու սոցիալ-տնտեսական ընդվզումները բնութագրւում են որպէս դոմինոյական յաջորդականութիւն եւ համարւում նախադէպ` տարածաշրջանի միւս երկրների համար: Ըստ Ձեզ` դրանք կարո՞ղ են նախադէպ լինել առհասարակ մեր տարածաշրջանի եւ մասնաւորապէս, ասենք, Հայաստանի համար:

– Գիտէք, առաջին հերթին, բոլոր ժողովուրդների այսպէս ասած պոռթկումը`անարդարութեան դէմ, բռնութիւնների դէմ եւ սոցիալական ապահովութեան համար տեղի ունեցած, խրախուսւում է, քաջալերւում է, գնահատւում է, եւ այդ առումով`դրանք բոլորը դրական երեւոյթներ են, բայց կայ նաեւ մի հարց, որ պոռթկումը աւելի շատ ընդդէմ երեւոյթ է, այսինքն` ընդդէմ բռնութեան, ընդդէմ անարդարութեան համար կատարւած երեւոյթ է: (more…)