Փնտրել կայքում
Արխիվ

2011/04-ի արխիվ

Մենք նման չենք մյուսներին եւ լավ է, որ նման չենք

2011/04/22

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայանին

«Ամեն ինչ արվում է հանուն մեր երկրի, մեր ժողովրդի»

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ կա: Ինչպե՞ս պետք է գործել: Որքանո՞վ եք հնարավոր  համարում արտահերթ  խորհրդարանական ընտրությունները, որի պահանջը  ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի  ներկայացուցիչներն են առաջ քաշում:

– Ոչ մի բան ինքնանպատակ չի:Մենք հարցերին պետք է մոտենանք ոչ թե ամբոխավարական նկատառումներով, այլ իրատեսորեն: Մեկ տարի է մնացել մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Արտահերթ խորհրդարանական ընտրություն, նշանակում է մեկ տարուց ավելի շուտ: Եթե մենք իատես լինենք, ապա նաeu կտեսնենք, որ այսօրվա դրությամբ դա  ձեռնտու է միայն իշխանություններին: (more…)

ՀՅԴ Բյուրոն ընդունեց Ռընե Ռուքեին

2011/04/21

 

«ԵՐԿԻՐ»,- Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եւ հիմնված են եղել փոխադարձ վստահության վրա:

Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր նա այցելեց նաեւ Արցախ եւ իր գործընկերների հետ բարձրաձայնեց եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման,- ասաց նա: (more…)

ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների

2011/04/20

«Ազատություն» ռադիոկայան

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մտավախություն հնչեցրեց, թե իշխանությունը կարող է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
(more…)

Մեկը հավանաբար չէր ընտրվել` իրեն համարեց նախագահ, մյուսն Էլ չէր ընտրվել` իրեն ուզում էր համարել նախագահ

2011/04/15

Ներքաղաքական վիճակը եւ զարգացումները` սեւի եւ սպիտակի բաժանման համատեքստում:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԴԵ ՖԱԿՏՈ» ամսագրին:

-Պարո՛ն Մարգարյան, ներկայիս ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

-Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատում եմ վատ, որովհետեւքաղաքական դաշտը գնալով բեւեռացվում է` ճիգ գործադրելով սեւի եւ սպիտակի բաժանման մեջ ցույց տալ ամբողջ քաղաքական դաշտը, որը չի համապատասխանում իրականությանը: Կա սեւը իր տարբեր երանգների հետ, եւ կան տարբեր գույներ: Իսկ սեւը փորձում է իր մեջ առանձնացնել սեւն ու սպիտակը, որը չի նպաստում ամբողջ ներկապնակը ճիշտ ձեւով ցույց տալուն: Տնտեսական քաղաքականության առումով այսօրվա իշխանությունը եւ, այսպես կոչված, առճակատման գնացող ընդդիմությունը նույն մոտեցումներն ունեն: (more…)