Փնտրել կայքում
Արխիվ

2011/05-ի արխիվ

ՍԴՀԿ, ՀՅԴ, ՌԱԿ բարձրագույն մակարդակի հանդիպում Երևանում

2011/05/30

«7 ՕՐ».-Այսօր ՍԴՀԿ կենտրոնական գրա­սենյակում տեղի ունեցավ հայ երեք ազգային կուսակցություն­ների` ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀՅԴ համահայկական մարմինների ղեկավարների` Սեդրակ Աճեմյանի, Մայք Խառապյանի և Հրանտ Մարգարյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին համահայկական օրակարգի ձևավորման և համազգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

Հրանտ Մարգարյանը չի բացառում Քոչարյանի ակտիվացումը նախագահական ընտրություններին

2011/05/11

«Դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի»

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Սակայն նա կարծում է, որ այն դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի:

«Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է վերադառնալ եւ իրեն թույլ չեն տալիս: Այդ տեսակը չէ, որ թույլտվության սպասի: Գուցե նպատակահարմարության խնդիր ինքն իր վրա դնում է, որ նպատակահարմա՞ր է այսօր իր վերադարձը, ո՞ւմ օգտակար կլինի, ո՞ւմ կվնասի եւ հաջողության հասնելու ինչքա՞ն հնարավորություն ունի: Գուցե այս հաշվարկումները իր մոտ կան, բայց որ մեկից վախենա, կամ որ մեկից թույլտվություն սպասի, կարծում եմ` չկա», – ասաց Մարգարյանը` ենթադրելով, որ Քոչարյանը միգուցե քաղաքականություն վերադառնա միայն 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո: (more…)

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ եւ ՌԱԿ ներկայացուցիչներին

2011/05/04

«ՌԵՓՈՐԹ».-Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա կաթողիկոսը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՌԱԿ ատենապետ Մայք Խառապյանին: Ազգային կուսակցությունների պատասխանատուների հետ Վեհափառ հայրապետը քննարկել է Հայաստան-Սփյուռք համագործակցության, Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր: (more…)