Փնտրել կայքում
Արխիվ

2011/06-ի արխիվ

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում սխալ թիրախ էր ընտրել

2011/06/25

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Առաջին լրատվականի» կայքէջին

ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն իր ելույթում և դրան հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մի քանի շեշտադրումներ արեց, որոնք հետագայում տարբեր կերպ մեկնաբանվեցին և քննարկվեցին: Մասնավորապես` ելույթում Սերժ Սարգսյանը նշում էր, թե Հայաստանն իր ժողովրդին պատրաստում է խաղաղության, իսկ Ադրբեջանը` պատերազմի և հենց դրանով Ադրբեջանը առավելություն ունի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյո՞ք կար նման բան ասելու անհրաժեշտություն հենց եվրոպական ամբիոնից:

– ԵԽԽՎ ելույթը տարբեր էր, հարցազրույցը` տարբեր: Ելույթը գրավոր էր և դրանում էական բացեր և հարցականներ չկային, իսկ ահա հարցազրույցում, որը բանավոր էր, Սերժ Սարգսյանը շատ անորոշ, անհստակ, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող պատասխաններ է տվել, ինչն էլ, իհարկե, մտահոգիչ է: (more…)

Դաշնակցությունը ապագայի կուսակցություն է

2011/06/24

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին

Հարգելի եւ սիրելի ներկաներ,

Հ.Յ.Դաշնակցության 31-րդ Ընդհանուր ժողովի բացման այս հանդիսավոր նիստին խոսքս առաջին հերթին ուղղելու եմ մեր ընկերներին` ժողովին մասնակից կամ ոչ:

Ամպագորգոռ, կեղծ ոգեւորիչ խոսք չեմ ասելու: Փորձելու եմ իրատեսության մղող խոսք ասել: Բայց եւ ի սկզբանե նշեմ` իմ հասկացած իրատեսությունը ոչ մի առնչություն չունի չոր գործնապաշտության, մեր արատավոր ներկային, համակերպվելու հետ:

Անցած երեք տարիները հայ ժողովրդի, մասնավորաբար հայաստանցիների համար եղել են ծանր, դժվար եւ տագնապալի տարիներ: Նույնը եղել է մեր կազմակերպության համար` ծանր, դժվար եւ տագնապալի` համապատասխան հետեւանքներով: Հետեւանքներ, որոնք դրսեւորվում են ամեն անգամ, երբ զարնվում ենք փորձաքարի, ունենում ենք ձախողումներ: Մեզ մոտ, ինչպես հիվանդության նշաներ, ինքնացուցադրվում են թերհավատություն, տատանում, վարանումներ, կասկածանք: Արդարեւ մեր կազմակերպությունը եւս կենդանի օրգանիզմ է եւ, ինչպես մյուս օրգանիզմները, հակում ունի հիվանդությունների: Եթե ժամանակին չբուժենք հիվանդությունը, այն դառնալու է քրոնիկական եւ ավարտվելու է անդամահատությամբ կամ մահով: (more…)

Սպառել է չարության չափաբաժինը

2011/06/03

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Երկիր» օրաթերթին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հավաստիացում է` Դաշնակցությանը չի նյարդայնացնում ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Ավելին` նա կարծում է, որ քաղաքական դաշտն այդպիսով դեպի բյուրեղացում է գնում: «Երկիր»-ի խնդրանքով Հրանտ Մարգարյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանի` ՀՅԴ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

– ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ իր ելույթում Կոնգրեսի առաջնորդը նշեց, որ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում Դաշնակցությունը, անհանգստանում են ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից: ՀՅԴ-ն անհանգստանալու պատճառներ ունի՞:

Մեզ առճակատումն էր մտահոգում եւ ոչ թե երկխոսությունը, սակայն այս ամենը չի կարելի միայն «երկխոսություն» բառով բացատրել: (more…)

Երկխոսությանը դեմ չեն

2011/06/02

 

«ԵՐԿԻՐ».- ՀԱԿ վերջին հանրահավաքի ընթացքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ են անգամ պատվիրակություն կազմել եւ բանակցել իշխանության հետ` օրակարգում ունենալով արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հարցը:

Պարզվում է` ՀՀ իշխանություններն էլ դեմ չեն այս ձեւաչափով բանակցություններ անցկացնելուն: Կոալիցիոն երեք ուժերի ներկայացուցիչները միաբերան պնդում են` իրենք կողմ են երկխոսությանը, բայց կտրականապես դեմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը: (more…)

Իրենց երկխոսությունով չի որոշվելու մեր հայրենիքի ապագան

2011/06/02

Մեկնաբանություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առիթով

Հերքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումը, թե ՀՅԴ-ն լծված է երկխոսության վարկաբեկման եւ խափանման գործին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «ԱՌԱՎՈՏ»-ԻՆ ասաց.«Անձամբ ես երկու առիթներով հրապարակավ ողջունել եմ այդ երկխոսությունը: Սակայն հասկանում եմ՝ հարցն ինչ է. հարցն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակը չի կարող լսել այլ տեսակետ: Եթե մի քիչ տարբեր տեսակետ է հայտնվում՝ ինքն արդեն կարող է պատասխանել հայհոյանքներով: Կարող էր մեզ «տականք» անվանել, կարող էր գործածել ուրիշ ածականներ: Իր մակարդակն այդ մակարդակի արտահայտություններն են»:

«ԱՌԱՎՈՏ».-ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Առավոտ»-իխնդրանքով անդրադարձավ մայիսի 31-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետեւյալ հատվածին, թե ՀՅԴ ներկայացուցիչների «պնդման համաձայն՝ Կոնգրեսն, իբր, ի տարբերություն իրենց կուսակցության, միայն վերջերս է ադրբեջանական վտանգի նկատառումով Հայաստանի ներքին կայունությունը պահպանելու մտահոգություն արտահայտել: (more…)

Հրանտ Մարգարյան. Դաշնակցությունը անհանգստացած չէ

2011/06/01

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հակադարձում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Երկխոսություն, բայց ոչ դավադիր երկխոսություն

2011/06/01

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

– Հայ Ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով իշխանության եւ ընդդիմության միջեւ հնարավոր երկխոսության գործընթացին նշեց, որ կան ուժեր, այդ թվում նաեւ մատնանշեց Դաշնակցությանը, որը բավական խիստ անհանգստացած է այդ հեռանկարից, եւ ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի գործընթացը: Ձեր կարծիքով ` իսկապե՞ս անհանգստացած է Դաշնակցությունը, իսկ եթե ոչ` ապա ի՞նչն է Լեւոն Տեր-Պետրոսյանին նման մտահոգության տեղիք տվել:

– Հենց ձեր ռադիոալիքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ, եթե հիշում եք, ես ողջունել եմ երկխոսությունը եւ այդ երկխոսությունից բնավ, ինչպես ինքն է ասում, մենք մտահոգ եւ նյարդայնացած չենք: (more…)