Փնտրել կայքում
Արխիվ

2011/07-ի արխիվ

Դաշնակցությունը հիմնարար փոփոխությունների կողմնակից է

2011/07/09

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հունիսի 24-ին Ծաղկաձորում գումարեց 31-րդ Ընդհանուր ժողովը, իսկ օրակարգային բոլոր հարցերը քննարկելուց հետո քառամյա լիազորությունների ժամկետով ընտրեց ՀՅԴ Բյուրո` Վիգեն Բաղումյան, Դավիթ Լոքյան, Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան, Լեւոն Մկրտչյան, Մկրտիչ Մկրտիչյան, Մարիո Նալպանտյան, Գեորգի Պետրոսյան, Հակոբ Տեր-Խաչատուրյան կազմով: Նորընտիր Բյուրոն իր առաջին լիագումար նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին: Երեկ Հրանտ Մարգարյանը հանդիպեց լրագրողների հետ: (more…)

Հրանտ Մարգարյան.«Եթե երկխոսության նպատակը մեկը մյուսին ծնկի բերելն է, դա առճակատման մի այլ տարբերակ է»

2011/07/09

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանում է «Ազգ»-ի հարցերին

Անցած շաբաթ, 7-օրյա ընթացքից հետո ավարտվեց ՀՅԴ ընդհանուր ժողովը: Ժողովի հրապարակային մասում հնչած ելույթներից եւ բյուրոյի նոր կազմի հրապարակումից բացի` մամուլում ժողովի քննարկումների մասին այլ տեղեկատվություն չի եղել, քանի որ այն փակ է շարունակվել: Երեկ ՀՅԴ նոր Բյուրոյի հին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին հարցեր ուղղելու հնարավորություն ստացավ մի քանի լրագրող:

«Ազգը» բախտ չունեցավ այդ մինի ասուլիսին ուղիղ հարց հնչեցնել, նախօրոք չէինք զանգահարել դրա համար, սակայն Հ. Մարգարյանի պատասխանները լսել հաջողեցինք, ավարտին առանձին հարցեր ուղղելով նրան: (more…)

Համակարգային իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է այս երկրի համար

2011/07/08

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

 

Այսօր մի շարք լրատվամիջոցների խնդրանքով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը զրուցել է այդ ԶԼՄ-ների լրագրողների հետ` անդրադառնալով ինչպես օրերս ավարտված ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներին:Հրանտ Մարգարյանը նախ տեղեկացրեց, որ Ընդհանուր ժողովը ՀՅԴ համաշխարհային կառույցի բարձրագույն ժողովն է, որ 4 տարին մեկ ճշտում է առաջիկա չորս տարիների համար կուսակցության քաղաքական ուղեգիծը, կազմակերպական հարցեր է քննարկվում: Ժողովն այս անգամ մեկ տարի շուտ է կազմակերպվել, որովհետեւ հաջորդ տարի անցկացվելու դեպքում զուգադիպելու էր խորհրդարանական ընտրությունների հետ:

Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների հարցերին: (more…)

Անհրաժեշտ է, որ մի բեւեռ ձեւավորվի

2011/07/08

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Առավոտին»

«Առավոտի» հարցին, թե ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը հավանություն տվե՞ց այն խնդրին, որն արծարծել էր ՀՅԴ խմբակցությունը` ԱԺ-ում քվեարկության դնելով կառավարության պատասխանատվության հարցը առկա ձախողումների համար` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Այո, գնահատել ենք, թե կառավարության ծրագրի եւ քաղաքականության գործադրման արդյունավետությունը խիստ անբավարար է եւ մտահոգիչ՚: Հաջորդող հարցին, թե ըստ այդմ` ՀՅԴ-ն պնդո՞ւմ է կառավարության հրաժարականի հարցը` նա այսպես արձագանքեց. «Սա ավելի շատ մարտավարական հարց է, որ վերաբերում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին»: (more…)

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է վերընտրվել Հրանտ Մարգարյանը

2011/07/02

ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները

Հուլիսի 1-ին Ծաղկաձորում իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը:  Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը գումարվեց 2011 թ. հունիսի 24-ին, Երեւանում, այնուհետեւ ժողովն իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորում։

Օրակարգի բոլոր հարցերի քննարկումից հետո ժողովը ընտրեց 2011-2015 քառամյակի ՀՅԴ Բյուրո հետեւյալ կազմով. (more…)