Փնտրել կայքում
Արխիվ

2011/11-ի արխիվ

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն չի կարող շրջանցել իր սկզբունքները՝ հանուն քվեներ հավաքելու

2011/11/22

ՀՅԴ 121-ամյակին նվիրված միջոցառում Նոր Ջուղայում…

Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին հայ հանրությունը նշում է ՀՅԴ 121-ամյակը: Միջոցառումը է կայացել նաեւ Նոր Ջուղայի “Արարատ” միության սրահում։  Հանդիսությանը մասնակցել են կուսակցական, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի անկախ հանրապետության 20-ամյա ընթացքին` նշելով, որ այս տարիներին թեեւ կային ձեռքբերումներ, սակայն թերությունների պակաս չզգացինք: Հայաստանում կան բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացին կարողանա լավ ապրել, սակայն այդպես էլ մարդկանց կյանքը չի բարելավվում: Իշխանությունն էլ, Հրանտ Մարգարյանի կարծիքով, մեղադրում է բոլորին՝ բացի իրենից: (more…)

Վաղը կամ գուցե՝ վաղը չէ մյուս օրը

2011/11/18

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերին

«Այդ տեսակի համար այս տեսակ արարքները «բնական» են»

«Ես կոնկրետ փաստերի մասին տեղեկացված չեմ, որ կարողանամ արժեքավոր տեսակետ հայտնել»,- անդրադառնալով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում iPad-ով խաղեր խաղալուն, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Առավոտի» հիշեցմանը, որ նախարարի այդ զբաղմունքը արձանագրել եւ հանրությանը ներկայացրել է «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունը, պարոն Մարգարյանն ասաց, որ ինքը երեկ հեռուստացույց չի դիտել. «Ամեն դեպքում, դա տեսակի հարց է: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ պետական գործիչների նմանօրինակ արարքներին, դա հետեւանք է այն բանի, որ նրանք հաճախ յուրահատուկ տեսակ են: Երբ մարդը չունի գաղափարական համոզմունքներ եւ հստակ արժեհամակարգ, այդ տեսակի համար այս տեսակ արարքները «բնական» են»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանի գնահատմամբ՝ ներկա իշխանությունների խոսքն ու գործն անցած 3 տարիներին չեն համընկել: Իսկ ահա Դաշնակցությունը նման խնդիր չունի (more…)

ՀՅԴ Բյուրոն ընդունել է ԱՄՆ դեսպանին

2011/11/03

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդամներ Վահան Հովհաննիսյանը եւ Լևոն Մկրտչյանը այսօր ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի և քաղաքական հարցերի պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հետ: (more…)