Փնտրել կայքում
Արխիվ

2012/01-ի արխիվ

Հրանտ Մարգարյան.ՀՅԴ-ն «կհաղթահարի ընտրական շեմը»

2012/01/26

«Ազատություն» ռադիոկայան.- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ ԱԺ-ում կտապալվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մի քանի կուսակցությունների նախաձեռնությունը, սակայն նշում է, որ շարունակելու են պայքարել՝ իրենց նպատակին հասնելու համար:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համոզված է, որ իրենց կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհաղթահարի 5 տոկոսի ընտրական շեմը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարգարյանը ասաց, որ կուսակցությունը այս պահին տրամադրված է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: (more…)

ՀՅԴ-ն կրկի՞ն կհամագործակցի Սերժ Սարգսյանի հետ

2012/01/24

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ ՀՅԴ-ն կարող է նորից համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:

Առաջիկայում խորհրդարանական ընդդիմության` ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջոցով խորհրդարան կներկայացվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ընդդիմադիր ուժերի առաջարկը, որին արդեն դեմ է արտահայտվել իշխող Հանրապետական կուսակցությունը, եւ որին կողմ են քաղաքական գրեթե մյուս բոլոր ուժերը: (more…)

Հանձնաժողովի որոշումը մեզ համար ձախողում չէ

2012/01/19

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանում է www.slaq.am-ի հարցերին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը Հայաստանի համար ձախողում չի համարում:

Վերջինիս խոսքով` դա մեզ համար սպասելի էր, ուստի Հայաստանը մտահոգվելու պատճառ չունի: (more…)