Փնտրել կայքում
Արխիվ

2012/02-ի արխիվ

Հրանտը հանդիպում է Սերժին

2012/02/28

«Հայկական Ժամանակ»– Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շուտով սկսելու է կամավորների հավաքագրում` իշխանություններին արդար ընտրություններ պարտադրելու նպատակով:Հայաստանի քաղաքագետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ երեկ այս մասին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Քննարկումից հետո տեղի ունեցավ բրիֆինգ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

– Պարոն Մարգարյան, ո՞վ է գլխավորելու ՀՅԴ համամասնական ցուցակը:

– Մենք, ցավոք սրտի, ունենք շատ մարդիկ: Ցանկացած մարդ կարող է գլխավորել մեր ցուցակը:

– Դուք կգլխավորե՞ք:

– Չեմ կարծում: Չէ: (more…)

ՀՅԴ-ն կնախաձեռնի արդար ընտրությունների կամավորական շարժումը

2012/02/28

«Հայոց Աշխարհ»-Ընտրական գործընթացներում հանրային վերահսկողության հարցերին նվիրված Հայաստանի քաղաքագետների միության

«Պոլիտլոգոս» ակումբում երեկ տեղի ունեցած լսումներում ՀՅԴ դիրքորոշումը ներկայացրեց կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հանրային վերահսկողությունն ընտրական գործընթացներում չի ուղղված միայն այս կամ այն կուսակցության համակիրների քվեների պաշտպանությանը:

«Ընտրական ինստիտուտի կայացումը ավելի կարեւոր է, քան մեր սեփական քվեն ապահովելու հարցը, որպեսզի երկիրը փոփոխությունների ձգտի ընտրությունների միջոցով»,- նշեց բանախոսը, բերելով անհրաժեշտ մի քանի պայման, որոնք կարող են նպաստել արդար ընտրությունների կայացմանը:

(more…)

Հրանտ Մարգարյան.ՀՅԴ-ն կամավորներ կհավաքագրի արդար ընտրությունների անցկացման համար

2012/02/27

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայան– Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում:

Այս մասին Հայաստանի քաղաքագետների միությունում երկուշաբթի հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա համոզմամբ` հայ ժողովրդի մեջ կա այն 2 հազարը կամ 10 հազարը, ովքեր անշահախնդրորեն կուզենան, որ «առաջիկա ընտրությունները իրական լինեն»:

«Այդ 10 հազար մարդը պետք է պարտադրի արդար ընտրություններ այս երկրում: Մենք նախաձեռնել ենք արդար ընտրությունների կամավորական շարժում, եւ ուզում ենք այն մարդիկ, ովքեր ժամանակին զենք են վերցրել կամ այսօր էլ կվերցնեն, սահման կերթան հայրենիքը պաշտպանելու, պատրաստ են զոհաբերությունների գնալ այս հայրենիքը պաշտպանելու համար, այդ նույն մարդիկ արդար ընտրություններ պարտադրելու, երաշխավորելու համար կամավոր գրանցվեն: Մենք շուտով սկսելու ենք կամավորների գրանցումը», – հայտարարեց Մարգարյանը: (more…)

2012/02/27

POLITLOGOS-27.02.2012թ.

 ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հանդիպումը քաղաքագետների հետ՝

ՀՔՄ /Հայաստանի քաղաքագետների միություն/կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում: 

Հրանտ Մարգարյան.Ցուցակը գլխավորելու ցանկություն չունեմ

2012/02/27

«Երկիր»-Խորհրդարանը պետք է լինի քաղաքական ուժերի, քաղաքական դեմքերի համար, որոնք խորհրդարանական ամբիոնը չեն ծառայեցնում այլ նպատակների, այլ խորհրդարանական գործունեությամբ նպաստում են այս երկրի զարգացման ընթացքին. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ-ում գործարար պատգամավորների լինել-չլինելու մասին հարցին, հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

ՀՅԴ գործիչն անդրադարձավ նաեւ Դաշնակցության համամասնական ցուցակին` նշելով, որ կուսակցությունում շատ կան մարդիկ, ովքեր կարող են գլխավորել ցուցակը: Ինքը նման ցանկություն չունի: Հարցին` հնարավո՞ր է, որ նա գլխավորի ՀՅԴ համամասնական ցուցակը, Հ. Մարգարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, չէ: Իմ ցանկությունը չմասնակցելն է, եւ իրական է ցանկությունս: Իմ գործն էնքան շատ է: Թող խորհրդարան ուրիշները գնան, ամեն գործ ե՞ս անեմ»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաեւ հավելեց, որ կուսակցության համամասնական ցուցակը կհրապարակվի այն ժամանակ, երբ կպահանջի ժամանակացույցը, իսկ թե ի՞նչ սկզբունքով կկազմվի այն, դեռ չեն որոշել. «Օրենքով դա պետք է որոշի մարմինը կամ համագումարը. մի երկու ժամվա մեջ ժողով կանենք, կորոշենք»: (more…)

Ընտրութիւնները, անկախ իրենց ելքից, պէտք է յանգեցնեն ազգային համերաշխութեան կառավարութեան ձեւաւորման

2012/02/23

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ալիք» օրաթերթին

-Օգտւելով ընձեռւած առիթից՝ Հայաստանում մօտալուտ խորհրդարանական ընտրութիւնների ի նախագունէ ենթադրւող իրողութիւններից ելնելով՝ դիմեցինք պրն. Մարգարեանին, թէ արդեօք Հայաստանում կայացող խորհրդարանական ընտրութիւնները, անկախ իրենց ելքից, քաղաքական տեսանկիւնից կարելի՞ է մէկ քայլ առաջ ամրագրել նախորդ ընտրութիւններից եւ հասարակութեան քաղաքական միտքը որքանո՞վ է հասունացել արդար ընտրութիւնների անցկացման առումով ու ամենակարեւորը՝ որքանո՞վ է այն համընկնում ՀՅԴ մօտեցումներին:

– Այդ բարդ հարցը բազմաշերտ հարց է, բայց ես փորձեմ այսպէս պատասխանել` ցանկացած ընտրութիւն կարեւոր է այն առումով, որ պէտք է այդ ընտրութեամբ պարզւի, յստականայ, բացայայտւի,որ ամէն մի քաղաքական կուսակցութիւն ինչ յենարան ունի, ինչ ժողովրդականութիւն ունի հասարակութեան մէջ եւ ըստ այնմ ձեւաւորւի քաղաքական ղեկավարութիւն, սա ընտրութիւնների իրական իմաստն է: (more…)