Փնտրել կայքում
Արխիվ

2012/03-ի արխիվ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության հետ

2012/03/14

«Երկիր»- Այսօր ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը և ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ընդունել են Հայաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան, պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթային, առաջին խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսին և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյին: (more…)

Վտանգավոր է, երբ նախագահը կարծում է, որ երկրում կյանքը լավացել է

2012/03/12

 

Yerkir.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

– Պարո’ն Մարգարյան,  ՀՀԿ 13-րդ համագումարում հանրապետության նախագահի ելույթում  լայն անդրադարձ կար երկրի սոցիալ-տնտեսական ոլորտին: Հնչեցված թվերի ու դիտարկումների վերաբերյալ կցանկանայինք իմանալ Ձեր տեսակետը: 

– Նախագահի ելույթի` հատկապես երկրի տնտեսությանը վերաբերող մասին կարելի է մոտենալ մի քանի տեսանկյունից, սակայն այս պահին ամենակարեւորը հետեւյալն է` նախագահը ինքը գոնե թող չտպավորվի իր հնչեցրած թվերից եւ չմտածի, որ մեր երկրի վիճակը լավ կամ ավելի լավ է: Գիտեք, վատ է, եթե դա քարոզչության նպատակով ելույթ էր, իսկ վտանգավոր է, եթե նախագահը կարծում է, որ երկրում կյանքը լավացել է: (more…)

Արդար ընտրություններում կհաղթեն բոլորը

2012/03/12

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ռեգնում» գործակալությանը

Պարոն Մարգարյան, որոշե՞լ է արդյոք Հայ Յեղափոխական Դաշնակցութունը, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

-Մենք արդեն որոշում ունենք ընտրություններին առանձին մասնակցելու մասին: Չնայած այդ որոշմանը, մենք շարունակում են շփումները այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, սակայն առայժմ որևէ նախանշան չկա, որ կարողանանք խոսել հնարավոր ալյանսների, դաշինքների կամ նախընտրական այլ ձևաչափերի մասին: (more…)

120 րոպե հարց եւ պատասխան

2012/03/06

Ասուլիսների, հարցազրույցների թողուբոհում հարցեր քաղաքական գործիչներին տալիս են լրագրողները, խմբագիրները: Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միայն ունկնդրի եւ ակնդետի դերում է: Հայ քաղաքացին շատ հաճախ զրկված է քաղաքական գործչին հարց տալու, իր կամեցած հարցը տալու հնարավորությունից: «Երկիր Մեդիան» հնարավորություն է ընձեռում մեր բոլոր հայրենակիցներին, աշխարհի ցանկացած անկյունից, ուղղել իրենց հարցերը Հայ քաղաքական գործիչներին:

Մարտի 6-ին դուք ունենալու եք այդ առիթը:

120 րոպե Ձեր հարցերին կպատասխանեն ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ուղիղ եթերում,«Երկիր Մեդիայի» տաղավարում, «Երկրի հարցը» ծրագրի բացառիկ թողարկման ընթացքում: Այս անգամ հարցերը տալիս եք դուք նաեւ ես: (more…)