Փնտրել կայքում
Արխիվ

2012/05-ի արխիվ

Հրանտ Մարգարյան. Կեղծված ընտրությունների պատճառով պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել

2012/05/15

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, ինչի հետեւանքով երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ:

– Եթե ժողովրդի կամքը չի դրսեւորվել, եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, ուրեմն կեղծվել են: Կեղծիքները զանազան են լինում, ուղղակի այս անգամվա կեղծիքը շատ ավելի պրոֆեսիոնալ ձեւով է ծրագրվել եւ կազմակերպվել: Բայց եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, դա ի՞նչ է նշանակում… եթե քաղաքական ուժերի ճշգրիտ պատկերը, համամասնությունը չի ներկայանում Ազգային ժողով, այդ ընտրություններն ո՞ւմ են պետք: (more…)

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից

2012/05/07

«Ազատություն».- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր դժգոհությունն արտահայտեց երեկ կայացած ընտրությունների արդյունքներից:

Նրա խոսքով` ընտրություններում «հաղթեց փողը», եւ «ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»:

«Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով», – ասաց Մարգարյանը: (more…)

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն հաշվետու է ողջ հայության առջեւ

2012/05/03

ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումն ընտրատարածքային մարմիններում կուսակցության հանձնաժողովի անդամների, վստահված անձանց եւ կուսակցության շտաբի ներկայացուցիչների հետ:

«Երկիր».- ՀՅԴ-ն միայն սոցիալ-տնտեսական հարցերին չէ, որ լուծում է բերում, այն ազգային կուսակցություն է եւ գիտի` ինչ է ուզում. հյատարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մենք էժան քարոզչությամբ չենք զբաղվում, հակառակ դեպքում չէինք ասի, որ Ղարաբաղի հարցում չպետք է զիջենք: Մենք եթե էժան քարոզչությամբ զբաղվեինք, չէինք ասի, որ պետք է հայ-թուրքական արձանագրությունները գցել աղբարկղը, չէինք ասի, որ Ջավախքի հայությանը պետք է թեւ ու թիկունք լինենք: Մենք ասում ենք, որ Ղարաբաղը չպետք է զիջենք, որ Թուրքիային չպետք է զիջենք, որ մեր երկիրը պետք է զարգանա, հզորանա, որ կարողանանք չզիջել»,- ասաց նա: (more…)