Փնտրել կայքում
Արխիվ

2012/12-ի արխիվ

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն սեփական թեկնածուն կունենա

2012/12/14

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Hayeli.am-ին

-Մամուլում լուր է տարածվել, որ ԲՀԿ եւ ՀՅԴ-ն համաձայնության չեն եկել նախագահի թեկնածուի հարցում, ՀՅԴ-ն հրաժարվել է պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ առաջարկել իր թեկնածուին, որին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն: Սրանից հետո ՀՅԴ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրան ասել, որ չեն պաշտպանի Գագիկ Ծառուկյանին եւ չեն առաջադրի թեկնածու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկութոյւնը:

-Նստում են տունը, երեւակայական բաներ են ասում: Վերջապես կա «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարություն, նա կարող է խոսել: Այդ մարդիկ ովքեր են, որ նրանց անունով են խոսում: Հետո վերջապես ինչու մենք պարտավոր էինք անպայման պաշտպանեինք իրենց թեկնածուին, չեմ հասկանում, ուղղակի: Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ չենք պաշտպանելու, ոչ մի անգամ չենք ասել, որ կպաշտպանենք: Երրորդ հերթին`այդ հարցով պետք է խոսեն ոչ թե էդ մարդիկ, այլ պետք է խոսեն պատասխանատուները, ես էլ պատասխան կտամ: Բայց ես սուտ բաներին, երեւակայական բաներին ժամանակ չունեմ պատասխանելու: (more…)

Հրանտ Մարգարյան. Պետք է ժողովրդին տրամադրել

2012/12/12

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ»-ին

-Պարոն Մարգարյան, դեկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ո՞վ էր նախաձեռնել եւ ի՞նչ ակնկալիքով:

-Նախաձեռնությունը մերն էր: Մենք ի սկզբանե ասել էինք, որ բոլորի հետ պիտի հանդիպեինք եւ հանդիպել էինք բոլորին, բացի հանրապետականից: Այդ մի հանդիպումն էլ արեցինք: Եվ էս առումով որեւէ արտառոց բան չենք արել: Հայտարարված գործն ենք արել:

-Դուք նշել եք, որ շարունակելու եք խորհրդակցությունները ՀՀԿ վերնախավի հետ: Քանի որ Սերժ Սարգսյանը չի ընդունել Դաշնակցության 7 հիմնադրույթներից երկուսը, ո՞րն է խորհրդակցությունները շարունակելու նպատակը: (more…)

Հրանտ Մարգարյան. Մենք նախագահի հետ չենք բանակցել, խորհրդակցել ենք

2012/12/10

 

Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների վերաբերյալ:

Այսօր ՀՅԴ Բյուրոյում, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը տեղեկացրեց, որ նախագահի հետ կայացած հանդիպումը ՀՅԴ հերթական հանդիպումների շարքից էր: Նա ընդգծեց, որ թեեւ մինչեւ հիմա որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն հրապարակել, բայց ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ կասի: (more…)

ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի հետ քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները

2012/12/08

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ:

ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:

«ԵՐԿԻՐ»