Փնտրել կայքում
Արխիվ

2013/11-ի արխիվ

Իմ պատասխանը Պուտինի նման է` չեմ պատասխանում

2013/11/24

hqdefault1ՙԱլիք՚-ի հարցազրոյցըը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ

-Հասարակական-քաղաքական շրջանակներում մինչ սեպտ. 3-ը` չքննարկւած, բայց այդ թւականից յետոյ, արդէն չարչրկւած թեմա է Հայաստանի Մաքսային միութեանը միանալու հարցը:

Հետաքրքիր է իմանալ, ի վերջոյ, որն է ՀՅԴ-ի դիրքորոշումը` Մաքսային միութեանը միանալ-չմիանալուն եւ առհասարակ հասարակա-քաղաքական հնչեցրած կարծիքների մասին:

-Մենք մեր տեսակէտը մամուլով պարզել ենք. մենք սկզբունքային խնդիր չունենք: Գտնում ենք, որ Հայաստանի անվտանգութեան թելադրանքները եւ էներգետիկ դժւարութիւնները կրկնակիօրէն են կարեւորում Մաքսային միութեանը միանալու անհրաժեշտութիւնը: Թէպէտ մի տեղ նաեւ միաժամանակ շեշտենք, որ եւրոպական արժեչափերին երկիրը համապատասխանեցնելու եւ այդ ուղղութեամբ քայլելու անհրաժեշտութիւն ունենք: Ուղղակի ձգտումը այդ ուղղութեամբ չպէտք է կանգ առնի կամ կանխւի: (more…)

Հրանտ Մարգարեան. Իրանի հողային ամբողջականութիւնն ու անկախութիւնը նաեւ բխում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերից

2013/11/24

հրանտ մ123-ամեայ, բայց եւ երիտասարդական աւիւնով տոգորւած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը տօնեց իր հիմնադրման ամեակը:

Նոյեմբերի 21-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին՝ ի մի էին եկել՝ նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը:

Միջոցառումը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով: Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսք ասաց Մելան Սեֆեանը:
Միջոցառման յաջորդ բաժնում ցուցադրւեց փաստագրական տեսաֆիլմ՝ Իրանում ՀՅԴ-ի կառոյցի ձեւաւորման եւ գործունէութեան մասին:
Ապա հրաւիրւեց՝ արտայայտւելու օրւայ բանախօս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա իր ելոյթի ընթացքում համապարփակ ձեւով անդրադարձաւ Հայաստանի ներկայ իրավիճակին, գոյութիւն ունեցող խնդիրներին, մասնաւորաբար՝ արտագաղթին եւ արտագաղթին յանգող բազմաշերտ պատճառներին, Արցախեան հիմնախնդրին եւ բանակցային նոր գործընթացին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին եւ Սիրիայի ու սիրիահայութեան ճգնաժամային կարգավիճակին: (more…)

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ

2013/11/20

հրանտ-300x192Թեհրանում հրատարակվող «Ալիք» թերթի «Հրայր Մարուխեան» սրահում նոյեմբերի 19-ի երեկոյան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ:

Հանդիպման ընթացքում Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է Հայաստանի տնտեսա-քաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներին, դրանցում կուսակցության դերին, տարածաշրջանային հարցերին:

Հրանտ Մարգարյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում տիրող վիճակը և ստեղծված իրավիճակում ՀՅԴ-ի նախաձեռնությունները, որոնք, որպես օժանդակություն, կարող են սիրիահայերի համար որոշակի ապահովություն ստեղծել: