Փնտրել կայքում
Արխիվ

2014/07-ի արխիվ

Պետք է հարցերին ճիշտ ձեւով նայենք

2014/07/16
 

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

Պարոն Մարգարյան առաջին հարցս Հայաստանի ներքին քաղաքականության հետ է կապված. Մի կողմից` Հայաստանում կառավարություն փոխվեց, մյուս կողմից քառյակը սկսեց համագործակցել , բայց էական որեւէ փոփոխություն երկրում կարծես թե չի զգացվում` սոցիալ-տնտեսական, քաղաքական առումով: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում:

-Կառավության փոփոխությունը հույսի նշույլ ստեղծեց: Կառավարության փոփոխությունը մի ակտի մասին էր վկայում՝ վերեւներում անդրադառնում են, որ վիճակը շատ վատ է եւ փորձում են ինչ-որ չափով բարելավել այն: Վարչապետն ունի մեկ խնդիր` հաղթահարել այդ դժվարությունը, առնվազն մեղմացնել վիճակը: Հատկապես եթե նկատի ունենանք, որ յոթ սարերի հետեւում չէ օրինական իշխանափոխության ժամանակաշրջանը, վարչապետը, իր իսկ ապագայի համար պետք է հաջողություններ գրանցի: (more…)