Փնտրել կայքում
Արխիվ

2014/10-ի արխիվ

Հրանտ Մարգարյանը` Շահեն Մեղրյանին հերոսի կոչում տալու մասին` «Լավ է ուշ, քան երբեք»

2014/10/28

27.10.14-1439hrant margaryanԱրցախի զորամասերից մեկում օրերս բացվեց Շահեն Մեղրյանի հուշարձանը: Հուշարձանի հեղինակը նույն զորամասից մի քանի ամիս առաջ զորացրված Հարություն Համբարձումյանն է:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության եւ անձնական արիության համար Շահեն Մեղրյանին հետմահու շնորհեց «Արցախի հերոսի» կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան:

Իսկ արդյո՞ք ուշացած չէին բարձրագույն կոչումն ու մարտական պարգեւը. «Լավ է ուշ, քան երբեք»:

Ղարաբաղյան պայքարը երկար ժամանակաշրջան ընդգրկեց եւ շարունակվում է։ Կարծում եմ, որ դեռ լիովին չի գնահատվել տարբեր հանգրվաններում, տարբեր ուժերի եւ անհատների դերակատարության չափն ու աստիճանն այս պայքարում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ (more…)

Հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Վրաստանի դեսպանի միջեւ

2014/10/15

Fotor01015191946-600x303Հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի միջեւ:

Հանդիպմանը, հյուրընկալող կողմից, ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: (more…)

Լավագույն դիվանագիտությունը երկրի ամրապնդումն ու շենացումն է

2014/10/10

1429028d-fac7-451f-8592-542886a2c818_tv_mw1024_mh1024_sՀոկտեմբերի 6-ին ՀՅԴ ներկայացուցիչները այցելել են Արաքսի հովիտ, որտեղ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ:

Այցելության մանրամասների վերաբերյալ Yerkir. am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

-Պարոն Մարգարյան, նախ ի՞նչ պատվիրակություն է հոկտեմբերի 6-ին մեկնել Արաքսի հովիտ եւ ո՞րն է եղել այցելության նպատակը: (more…)

Հանդիպում Բակո Սահակյանի հետ

2014/10/07

Fotor01007121149Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելել է հանրապետության հարավային թեւ ու հանդիպել ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: (more…)