Փնտրել կայքում
Արխիվ

2015/01-ի արխիվ

Մնում է […] համակարգված ծրագրով եւ համադրված ճիգերով կյանք տանք այդ քաղաքականությանը

2015/01/30

H100ՀՅԴ Բյուրոյի ներկայյացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում

Մեծարգո նախագահներ Հայաստանի
ու Արցախի Հանրապետությունների,
Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր,
հարգելի գործընկերներ,
սիրելի հայրենակիցներ
Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը եւ մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը, հռչակագիրը կարող է խոսել համայն հայ ժողովրդի անունից եւ ձեւակերպել հստակ եւ համահայկական տարողության հիմնահարցեր:

Մեր գնահատումով՝ հռչակագրի ներկա, վերջնական բովանդակությամբ դա իրագործվել է: Հռչակագիրը տալիս է մեր հանձնաժողովի «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ամբողջական բացատրությունը, ինչն էլ հանդիսանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը: (more…)

Հանուն երկրի անվտանգության պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ

2015/01/30

FotorCreated11Շաբաթ ուշ երեկոյան ավարտվեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների ավարտին ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը ընտրել է նոր Բյուրո:Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանը:

Այսօր Երկրի հարցը ծրագրի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

– Նախ թույլ տվեք շնորհավորել, միանում եմ բոլոր շնորհավորանքներին, որ այս օրերին հնչում են Հայաստանից եւ Սփյուռքից: Պարոն Մարգարյան պաշտոնական հաղորդագրությունները կարծես ամեն ինչ ասում են, բայց իրականում շատ քիչ բան են ասում: Նախ ուզում եմ անդրադառնաք մինչեւ ժողովը ստեղծված իրավիճակին: Այն տպավորությունն ունեմ, որ ձեր ժողովներից առաջ ինչ-որ խորհրդավորություն է տիրում, տարբեր խոսակցություններ, իրական եւ կամ ոչ իրական ասեկոսեներ, չգիտեն որտեղ են անելու ժողովը, ի՞նչ է կատարվում՝ արդյո՞ք կան պառակտություններ, արդյո՞ք դժգոհություններ կան դրսից, ներսից: Դուք, ժողովի մասնակիցներդ, ընդհանրապես կուսակցությունը, ինչպես եք վերաբերվում այս կարգի խոսակցություններին: (more…)

Հ.Յ.Դ. Բիւրօ–Ռ.Ա.Կ. Կեդրոնական վարչութիւն հանդիպում Երեւանի մէջ

2015/01/27

Fotor0127231417(Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան, 27 Յունուար 2015).- Երեքշաբթի, Յունուար 27ին, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեան, ընկերակցութեամբ Կեդրոնական վարչութեան անդամ Լեւոն Պըլըքեանի, այցելեց Հ.Յ.Դ. Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոն եւ ընդունուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմէ, որուն կ՚ընկերակցէր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեան։

Հանդիպումի ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս հայ իրականութեան եւ մասնաւորապէս՝ Արցախի եւ Միջին Արեւելքի վերջին զարգացումները, ինչպէս նաեւ՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առնչուած հարցեր։

Որոշուեցաւ շարունակել պարբերական հանդիպումները։

ՀՅԴ Մամլոյ Դիւան

ՀՅԴ Ընդհանուր 32-րդ ժողովը

2015/01/26

«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…

2015/01/03

FotorhrantՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի խոսքը Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությանը

Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը…

Վահան ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել:

Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին՝ Դաշնակցության՝ Հայաստանում վերակազմակերպման նախնական քայլերից սկսած, երբ մենք հենվել ենք առաջինը քեզ վրա: Առաջին խմբերը , կոմիտեները ձեւավորվել են նաեւ քո մասնակցությամբ: Հետո սկիզբ առավ Ազգային Ազատագրական պայքարը՝ Ղարաբաղյան պատերազմը, ուր քո ներկայությունը ամենուրեք էր՝ սկսած արտասահմանից զենքի հայթայթման ու փոխադրման գործից, մինչեւ խմբերի մարզման-դաստիարակման ու Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման աշխատանքները: (more…)

Վահանն ուզում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը կանգնեցնել

2015/01/02

tehleryanՀրանտ Մարգարյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին

ՀՅԴ հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը ցանկանում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը տեղադրել Եղեռնի գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի սպանության վայրում:

Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: (more…)