Փնտրել կայքում
Արխիվ

2015/04-ի արխիվ

Հիմնական փոփոխություններով ապահովել դրական շարունակությունը

2015/04/30

FotorCreated
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Երկրի հարց»-ը հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը

Հաղորդավար – «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Վստահաբար կարելի է ասել, որ այս տարվա բարձրակետը ապրիլի 24-ն էր, երբ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համախմբված էր ողջ հայությունը, երբ աշխարհը խոսում ու գրում էր մեր մասին, երբ բոլորը հիշատակում էին Հայոց ցեղասպանության տարելիցը: Չի կարելի, սակայն, ասել, որ ապրիլի 24-ով ամեն ինչ ավարտվեց: Այսօր էլ շարունակում են միջոցառումները և շարունակվելու են, շարունակվելու է պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման համար:

Մյուս կողմից էլ պետք է նկատել, որ ապրիլի 24-ն այն օրն է, որից հետո հանրային-քաղաքական օրակարգ են վերադառնում մեր բոլոր խնդիրներն իրենց կարևորությամբ և հրատապությամբ:

Սա «Երկրի հարցը» ծրագիրն է: Ես այսօր զրուցելու եմ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Բարի երեկո: (more…)

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ապրիլի 24-ին Ստեփանակերտում էր` արցախցիների հետ ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը

2015/04/27

hrantԱրցախի մայրաքաղաքում լայնածավալ միջոցառումներ էին կազմակերպվել, այդ պատճառով էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին չի մասնակցել Երեւանում անցկացված սգո արարողություններին:

Հատկանշական է, որ Արցախ էր մեկնել նաեւ հայկական խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ արցախցիների հետ հիշատակելու Ցեղասպանության զոհերին: Անուղղակի նշան, որ ողջ հայությունն այդ օրը եւս Ստեփանակերտում է։

Եռագույնի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներն ու մյուս արցախցիները շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Պահանջը հստակ էր՝ Հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտում: (more…)

ՀՅԴ Բյուրոյում ընդունեցին Հունաստանի խորհրդարանի խոսնակին

2015/04/26

FotorCreated129Ապրիլի 25 -ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում հյուրընկալվեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոի Կոնստանդոպուլուի գլխավորած պատվիրակությունը, որ Հայաստան է ժամանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:

Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց փաստը, որ հայ ժողովրդի համար այս կարեւորագույն օրերին հույն ժողովուրդը՝ հանձին խորհրադարանի նախագահի, մեր ժողովրդի կողքին է եւ մասնակցում է 100-ամյա տարելիցի միջոցառումներին: (more…)