Փնտրել կայքում
Արխիվ

2015/06-ի արխիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Բիւրոյի ներկայացուցիչները

2015/06/24

FotorCreated56Չորեքշաբթի, 24 Յունիս 2015-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչները, գլախաւորութեամբ Հրանդ Մարգարեանի։ (more…)

Կողմնորոշիչը պետք է լինեն մասնագիտական եւ բարոյական որակները

2015/06/01

FotorCreated1Պարզաբանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

2015 թվականի հունիսի 20-ին տեղի է ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություն: Այս ընտրության շուրջ գոյություն ունի որոշակի լարվածություն, ինչը դուրս է եկել ԲՈւՀ-ի պատերից եւ ստացել է հասարակական հնչեղություն: Պոլիտեխնիկականի շուրջ եղած խոսակցությունները իրականում ավելի վաղ են սկսվել, ինչն էլ հավանաբար հիմք է ծառայել նման ուշադրության համար:

Առաջիկա ըտրություններում ղեկավարի թեկնածուներ են առաջադրված ներկայիս ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը եւ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Սույն թվականի մայիսի 29-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում, գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, անդրադառնալով Ոստանիկ Մարուխյանի առաջադրմանը մասնավորապես ասել է. «Ինչքանով ես տեղյակ եմ, Դաշնակցության որեւէ մարմին Ոստանիկ Մարուխյանի պաշտպանության վերաբերյալ որոշում չի կայացրել, գիտեմ նաեւ, որ նման որոշում չի կայացրել որեւէ քաղաքական ուժ»:

Հարցի պարզաբանման համար դիմեցինք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. (more…)