Փնտրել կայքում
Արխիվ

2015/12-ի արխիվ

Դժվար է Վահանի մասին խոսել անցյալով. Հրանտ Մարգարյան

2015/12/28

28.12.15-6461hrant1Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է: Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծանուն գործչի աճյունը, ընկերները, հարազատները և մտերիմները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:

Վահան Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ նրան նկարագրելիս միաբերան ասում են, որ նա օժտված էր բարձր մարդկային հատկանիշներով, հումորով, սուր ու ճկուն մտքով:

«Կան մարդիկ, որոնք կարող են ֆիզիկապես հեռու լինել, բայց միշտ իրենց խոսքով, մտքով, անգամ հումորով երբեք բացակա չստանալ»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ (more…)

Եթե դատարանն ասի, որ ընտրությունը կեղծված է, մենք առաջինը կլինենք, որ այդ փաստի հետ հաշվի կնստենք

2015/12/12

3-1-1024x682Հանրաքվեից հետո ավելի սրվել են մեղադրանքները Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) հասցեին հատկապես այն պատճառով, որ կուսակցությունը վարում է իշխանահաճո քաղաքականություն: Հաճախ են ընդդիմադիր ճակատից, մասնավորապես՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից նման մեղադրանքներ հնչում:

«Առավոտը» ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է Դաշնակցության լռության պատճառը, և արդյոք առո՞ղջ է իրենց ընդդիմախոսների կողմից կուսակցության հասցեին հնչող քննադատությունը:

Պարոն Մարգարյանը նման հայտարարությունները՝ անկախ նրանից, թե որ ուժի հասցեին են հնչում, համարեց «անբարոյականություն» ու նկատեց. «Համենայնդեպս, մեր կազմակերպությունը կեղծիքների մասնակից չի եղել: Մենք այնպես ենք ընտրության մասնակցել, ինչպես իրենք, ի վերջո՝ իրենք էլ պարտավոր են հաշվի նստել փաստերի հետ: Եթե փաստերը կգնան դատարան, ու կասվի, որ ընտրությունը կեղծված է, մենք առաջինը կլինենք, որ այդ փաստի հետ հաշվի կնստենք: Իսկ եթե դատարանը չի ասելու, որ հանրաքվեն կեղծված է, ոչ իրենք են հաշվի նստելու, ոչ էլ մենք: Ուրեմն պետք չէ վաղօրոք նման արտահայտություններ անել»: (more…)

Կոալիցիա մտնելու հարց քաղաքական օրակարգում չունենք

2015/12/12

1429028d-fac7-451f-8592-542886a2c818_tv_mw1024_mh1024_sՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու հավանականության մասին, հայտնեց, որ նման առաջարկ իրենք դեռ չեն ստացել, ոչ էլ այդ մասին քննարկում են ունեցել: «Նման օրակարգ մեզ մոտ գոյություն չունի»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին` եթե կոալիցիա կազմելու առաջարկ լինի, կհամաձայնե՞ն, Մարգարյանն ասաց. «Մենք, համենայն դեպս, պատասխանատվությունից փախչող չենք, բայց ամեն գնով կոալիցիա լինելու հակամետ էլ չենք: Պայմաններով կարող ենք ընդունել ինչ-որ համագործակցության ձև, բայց դա չի կարող ինքնանպատակ լինել: Մենք ունենք ծրագիր, մենք միշտ ասել ենք, որ ունենք յոթ կետ, օրակարգ, որի մասին միշտ խոսել ենք` բաց են մեր օրակարգերը, և բնական է, որ դրանք պետք է բավարարվեն, եթե համագործակցություն լինի»: (more…)

Խոսելով Դաշնակցության ու դաշնակցականների մասին պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին

2015/12/11

FotorCreated40ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 125- ամյակի հանդիսավոր միջոցառմանը (Երեւան – 11 դեկտեմբեր 2015)

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ-125 ամյակի հանդիսավոր միջոցառմանը (Երեւան – 11 դեկտեմբեր 2015)

Խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ու դաշնակցականների մասին, ես պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին:

Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ, չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ:

Դաշնակցության ծնունդը կենսական անհրաժեշտություն էր: Միջնադարում հայոց թագավորությունների անկումով սկիզբ առած հայության հալածանքներն ու հայրենազրկումը 17-18-րդ դարերում կործանարար ընթացք էին ձեռք բերել՝ պետականության կորստի հետ միասին առարկայացնելով նաև Հայրենիքի կորստյան վտանգը։ Իսկ 19-րդ լուսավորյալ դարում տեղահանություններին, հալածանքներին ու կոտորածներին գումարվել էր նաև մի նոր սպառնալիք՝ կրոնական համայնքի վերածված հայության արագ ձուլման վտանգն իրեն ավելի հոգեհարազատ միջավայրերում։ Արդյունքում՝ մի պահ թվում էր թե Թուրքիայում այլևս հայը չի կարողանալու ապրել իբրև մարդ, իսկ ահա Ռուսաստանում ու եվրոպական երկրներում հայն, իբրև որոշակի ազգության ներկայացուցիչ՝ ենթակա է ձուլման ստույգ վտանգին։ (more…)

Դաշնակցությունը հատվածականության թիվ մեկ հակառակորդն է

2015/12/09

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը` ՀՅԴ 125 ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովում

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ

Տիկնայք և պարոնայք

ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվող ներկա գիտաժողովը հայ ժողովրդի ճակատագրում մեր կուսակցության ունեցած ամենակարևոր ներդրումը՝ մոտ 100 տարի առաջ Հայաստանի առաջին Հանրապետության և քառորդ դար առաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմքերը դնելու պատմական մեծ առաքելությունը նորովի հետազոտելու և մեր հանրությանը ներկայացնելու փորձ է։ (more…)

Այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար

2015/12/06

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քաղաքացիական իր պարտքը կատարեց Վ. Բրյուսովի անվան հենակետային վարժարանում տեղակայացված 5/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն մեր ապագայի: (more…)

125 Տարի Շարունակ Ժողովուրդին Կողքին Կանգնած Եւ Անով Զօրացած Ու Ուռճացած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125-Ամեակի Փառաւոր Նշում Աւելի Քան 5000 Հայորդիներու Ներկայութեամբ

2015/12/05

FotorCreated21

«Մեր Կուսակցութեան 125-Ամեակը
Նշանաւորուելու Է Սահմանադրական Հանրաքուէում
«Այո՛»-Ի Յաղթանակով».Հրանդ Մարգարեան


«Պուրճ Համուտն Ու Այնճարը Պէտք Է Մնան Ու Պիտի Մնան
Հայահոծ` Այսօր Եւ Վաղուան Համար».Յակոբ Բագրատունի

125 տարի առաջ հայութեան երկնակամարին վրայ ծագեցաւ արեգակը Դաշնակցութեան` ճեղքելով թանձր եւ սեւ ամպերը, որոնք կը սպառնային վհատութեան եւ յուսալքութեան գիրկը նետել հայութիւնը:

125 տարի առաջ փայլեցաւ լոյսը Դաշնակցութեան` լոյս սփռելով նաեւ կեանքին մէջ ազգի մը, որուն գոյերթին համար հրամայական անհրաժեշտութիւն էր այդ ճառագայթումը:

125 տարի առաջ ծածանեցաւ դրօշը արդարութեան պահանջին` վէտվէտելով Դաշնակցութեան գաղափարներուն եւ սկզբունքներուն վրայ խարսխուած անկոտրում ձողին վրայ, որ տարիներու թաւալքին մէջ բազմացաւ, սակայն երբեք չընկրկեցաւ: (more…)

ՀՅԴ 125-Ամեակին Առիթով Աննախընթաց Նուիրահաւաք

2015/12/03

FotorCreated111 Միլիոն 350 Հազար Տոլար` Ի Նպաստ Հայ Դատի Աշխատանքներուն

Երէկ` չորեքշաբթի, 2 դեկտեմբերի երեկոյեան Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՅ Դաշնակցութեան 125-ամեակին նուիրուած կալա-ընթրիքը, որուն ընթացքին կատարուեցաւ իւրայատուկ նուիրահաւաք, եւ Հայ դատի աշխատանքներուն ի նպաստ հանգանակուեցաւ 1 միլիոն 350 հազար տոլար:

Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Արամ Ա. կաթողիկոսին տեղի ունեցած կալա-ընթրիքին ներկայ էին նաեւ խորհրդարանի փոխնախագահ Ֆարիտ Մըքարիի ներկայացուցիչ տիկին Մահա Մըքարի, Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեան, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, (more…)