Փնտրել կայքում
Արխիվ

2016/01-ի արխիվ

Խորհրդակցություն` ՀՅԴ-ում

2016/01/30

FotorCreated7-1-600x251Այսօր՝ հունվարի 30-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանգամանալից ներկայացնելով վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացները, անդրադարձավ սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքում ՀՅԴ ունեցած և նրանից ակնկալվող դերակատարությանը: Առանձնակի քննության առարկա դարձնելով ՀՅԴ հանրահայտ 7 կետերը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը որոշակի գոհունակություն հայտնեց վերոհիշյալ կետերի շուրջ արձանագրված դրական լուծումների կապակցությամբ, խոսեց իշխանության հետ հնարավոր համագործակցության սպասելիքների և ձևաչափերի մասին: (more…)

Եթե մենք իսկապես ոչինչ ենք, վերջացած, հեղինակազրկված, ո՞ւմ է հետաքրքիր կոալիցիայում ենք, թե ոչ

2016/01/28

3-1-1024x682Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

Իշխանությունների հետ վարվող Հայ Յեղափոխական Դաշնակցության բանակցությունները նախնական են, որոնց ժամանակ զրույց է ընթացել համագործակցելու մասին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ նշելով, թե համագործակցության ֆորմատը դեռևս քննարկվելիք հարց է, բայց «անշուշտ, անհավանական չէ կոալիցիան»:

Հ. Մարգարյանը վստահեցրեց, որ համագործակցության կամ կոալիցիայի կազմման արդյունքում ՀՅԴ–ին տրվելիք պաշտոնների շուրջ քննարկումներ չեն տարվում՝ չհերքելով, որ դրանք արժեք ունեն ՀՅԴ համար:

Ինչ վերաբերում է լուրերին, թե իր հայտարարությունից հետո ՀՅԴ–ի շարքերը նոսրանում են, դժգոհում են ՀՅԴ կառույցները, քանի որ տեղյակ չեն եղել իշխանությունների հետ վարվող բանակցությունների մասին, Հրանտ Մարգարյանը հերքեց՝ ասելով, թե ՀՅԴ-ում նման երևույթներ չկան: (more…)

Հայ իրականության մեջ տեղի ունեցող ամեն ինչի համար Դաշնակցությունը պատասխանատու է

2016/01/21

FotorCreatedԲարի երեկո: Հայաստանում թեեւ 2017 թվականն է խորհրդարանական, ընտրական, բայց 2016 – ն էլ խոստանում է բավական հետաքրքիր լինել. Նոր սահմանադրություն, ընտրական նոր օրենսգիրք, փոփոխություններ մի շարք օրենքներում եւ նոր օրենքներ: Քաղաքական ուժերի համար 2016 թվականը նաեւ դիրքորոշումների հստակեցման, ճշգրտման, միավորումների եւ սահմանազատումների ժամանակաշրջան է՝ 2017 թվականի ընտրությւոններին ընդառաջ:

Սա Երկրի հարցը ծրագիրն է: Ես այսօր զրուցելու եմ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: (more…)

Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել

2016/01/19

FotorCreated«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

«Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, որ ես Ձեզ հետ խոսում եմ, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», – ասաց Հրանտ Մարգարյանը: (more…)