Փնտրել կայքում
Արխիվ

2016/02-ի արխիվ

Հանրային Հեռուստաընկերություն – «Հանրային օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

2016/02/29

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

2016/02/25

FotorCreated-62-600x216Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հյուրընկալեցին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց Դաշնակցության պատմությունը, գաղափարախոսությունը, կուսակցության սկզբունքները, կառուցվածքը, ՀՀ անկախացումից ի վեր Դաշնակցության գործունեության տարբեր փուլերը: Այնուհետեւ անդրադարձ կատարվեց հայաստանյան վերջին քաղաքական զարգացումներին, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կնքված քաղաքական համագործակցության համաձայնագրին, ՀՅԴ-ի նպատակներին եւ դրդապատճառներին: (more…)

Հեղափոխությունների ժամանակաշրջանն այլեւս ավարտվել է, առճակատումն ընդունելի չէ

2016/02/24

FotorCreated-52-600x248Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

-ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն այլեւս իրականություն է: Ինչո՞ւ` համագործակցություն, եւ ոչ` կոալիցիա:

-Նախ հիշեցնեմ, որ կոալիցիա երեւույթը Դաշնակցությունը ներդրեց մեր քաղաքական մշակույթի մեջ, մեծ աշխատանք տարվեց, որպեսզի կոալիցիոն կառավարություն ձեւավորվի: Իրականում, իմաստային առումով տարբերությունը շատ մեծ չէ: Այս համագործակցությունը կոնկրետ հարցեր լուծելու խնդիր ունի, մանավանդ, որ մեկ տարվա մասին է խոսքը: Մեկ տարի հետո արդեն խորհրդարանական ընտրություններ են, և եթե պետք է դարձյալ կոալիցիա ձևավորվի, ավելի իրական կլինի, որ դա մեկ տարի հետո լինի, երբ իրական պատկերը կստեղծվի կուսակցությունների` խորհրդարանում տեղեր զբաղեցնելու մասով, ինչից էլ կբխի հավանական անհրաժեշտությունը: (more…)

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

2016/02/13

1455357300-4937

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: (more…)