Փնտրել կայքում
Արխիվ

2016/12-ի արխիվ

Ունենք փոխկապակցված երեք ազգային առաջնահերթություն, որոնցից ոչ մեկը ձախողել չենք կարող

2016/12/27

arfd

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տարեմուտի խոսքը` ընկերներին

Ընկերներ, տարին վերջանում է, նոր տարի է սկսվում, առջևում էլ խորհրդարանական ընտրություններ են: Բնականաբար, բոլորի ասելիքն այսօր առնչվում է ընտրություններին: Բայց իրականում՝ ինչ որ մենք մտածում ենք, ինչ որ ասում ենք, ինչ որ ապրում ենք, կապվում է Հայաստանի հետ, մեր ժողովրդի հետ և մեր ժողովրդի ապագայի հետ` անկախ ընտրությունների իրողությունից:
Այս առումով մենք ունենք երեք առաջնահերթություն, որոնք միայն կուսակցական առաջնահերթություններ չեն. դրանք մեր ազգի առաջնահերթություններն են: Երեք օրակարգ ունենք: Երեք օրակարգ, որոնք պայմանավորված են մեկը մյուսով, այսինքն՝ եթե մեկը հաջողի, կհաջողի նաև մյուսը, եթե ձախողենք մեկը, կձախողենք նաև մյուսը: Այնպես որ դրանք մեզ համար նույն չափ կարևոր և նույն չափով անհրաժեշտ են:

Առաջին օրակարգը. մենք վերջապես պետք է ստեղծենք մի Հայաստան, որն ունենա զարգանալու` բոլոր երկրների հետ համաչափ կարելիություն: Զարգացող Հայաստան պետք է ունենանք բոլոր առումներով՝ տնտեսական, մշակութային, քաղաքակրթական և մյուս առումներով: Զարգացող Հայաստանի պատկերացումը զանազան մարդկանց մոտ տարբեր է: Մեկն ասում է՝ Հայաստանը կզարգանա, եթե Ղարաբաղը տանք: Ղարաբաղն է նրանց համար պրոբլեմը. Ղարաբաղը տանք՝ Հայաստանը կզարգանա: Մյուսն էլ ասում է` ոչ, մարդուց է կախված, մարդիկ են վատը, այս մարդկանց փոխենք մեզանով՝ Հայաստանը կզարգանա: Մեկն էլ ասում է, որ մենք պետք է դուրս գանք ռուսական ճամբարից, գնանք Արևմուտք, որ Հայաստանը զարգանա: (more…)

Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ Հայ Դատի դրամահավաքին

2016/12/16

untitled

Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու հիմնարարար ազատությունների, ժողովուրդների իրավունքների ու ինքնորոշման իրավունքի օրը, Փարիզի կենտրոնում, Ելիսյան պալատի հարեւանությամբ Cercle de l’Union Interalliée դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատնքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին: (more…)