Փնտրել կայքում
Արխիվ

2017/01-ի արխիվ

Կայուն զարգացումը հնարավոր է միայն արդար Հայաստանում

2017/01/30

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում, (27 հունուար 2017թ.)
Հայ Յեղափոխական Դաշնակցության 126-ամյակի ժողովրդային տոնակատարության ժամանակ

Ողջույն:

Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցության միջոցները, դրանց տարածվածությունը բոլորին հնարավորություն են տալիս ամեն օր հետևելու մեզ, ամեն օր անդրադառնալու մեր գործին և մեր գործունեությանը: Այլ խոսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք կարող եք ամեն օր կարդալ, քննարկել և դատել: Սակայն, խուսափելու համար ընդհանուր խոսակցություններից և կրկնություններից, այսօր ես ուզում եմ բացառապես անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին:
Գուցե զարմանալի լինի, որ այս առումով մեր առաջին ելույթը ունենում ենք Լիբանանում, բայց հավատում եմ՝ այս ընտրություններն ունեն համահայկական կարևորություն և նույնքան, որ կարող են հետաքրքրել Հայաստանի ժողովրդին և բնակչությանը, կարող են և պետք է հետաքրքրեն համայն հայությանը: (more…)

Հրանդ Մարգարեան. «Ազգային Ժողովի Յառաջիկայ Ընտրութիւնները Ունին Համահայկական Նշանակութիւն»

2017/01/28

FotorCreated-47Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-Ամեակի Հանդիսաւոր Նշում

Յակոբ Բագրատունի. «Մեր Քաղաքական Առաջադրանքն Է Վերականգնել Հայկական Երեսփոխանական Պլոքը»
«Պաշտօնապէս Կը Յայտարարենք Մեր Ինքնութեան Ամրագրման Նպաստող Ժողովրդային Ֆոնտերու Հաստատումը»
«Պիտի Չարտօնենք, Որ Հաւաքական Չարիքը Շարունակէ Հարուածել Մեր Երիտասարդութիւնը»

Հայ յեղափոխական դաշնակցութիւնը իր հաստատուն կառոյցով, գաղափարական խոր աւանդով եւ աշխարհահայեացքով իր 126-ամեակը բոլորեց: Ան մէկ դար եւ քառորդ, շնորհիւ իր գաղափարախօսութեան եւ ռազմավարութեան, զերթ կաղնի մը հաստաբուն դէմ դրաւ փչող հողմերուն եւ տէր ու պաշտպան կանգնեցաւ հայ ազգին եւ դատին: Ժամանակի պայմաններուն հետ քայլ պահած Դաշնակցութիւնը հաւատարիմ մնաց իր ուխտին, բոլոր կարելիութիւնները ի գործ դրաւ յանուն իր նպատակներու իրագործման ու հայ ազգի իրաւունքներու պաշտպանութեան: (more…)

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

2017/01/12

bako-hyd-Copy-600x421Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: (more…)