Փնտրել կայքում
Արխիվ

2017/06-ի արխիվ

Պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը

2017/06/26

UntitledՄոսկվայի հայ ուսանողների հետ հունիսի 24-ին հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Ինչպե՞ս է զարգանում քաղաքականությունը, ի՞նչ արժեքներ ունի Դաշնակցությունը, ինչպիսի՞ն է ժամանակակից քաղաքական գործչի կերպարը. սրանք քննարկան գլխավոր թեմաներն են եղել: (more…)

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Հալեպում հանդիպել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

2017/06/10

1497074813-8971Հինգշաբթի, 8 Յունիս 2017-ին, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ներկայութեամբ Հալէպի հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն միջեւ հանդիպում մը տեղի ունեցաւ:

Հանդիպման ընթացքին, Մարգարեան անդրադառնալով Սուրիոյ պատերազմի եօթ տարիներուն սուրիահայութեան ծաւալած աշխատանքներուն ըսաւ.

«Սուրիոյ մէջ պատերազմի առաջին օրերէն իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօն Սուրիահայութեան Շտապ Օգնութեան Վերականգնումի Մարմնի կազմութեան նախաձեռնեց: Անցնող եօթ տարիներուն, մեր կազմակերպութիւնը փորձեց իր բոլոր ուժերը լարել սուրիահայութեան օգնութեան հասնելու համար: Բնական էր, որ դիմանալով պատերազմական ծանր դժուարութիւններուն եւ ամէնէն կարեւորը ստեղծուած իրավիճակէն պատիւով դուրս գալով, սուրիահայ համայնքը ինքն էր հիմնականօրէն հերոսութիւնը կատարողը եւ այս մէկը միայն իր պատիւը չէր, այլ ողջ հայութեան պատիւը: Հայ ժողուվուրդը Սուրիոյ մէջ յաջողեցաւ իր կեցուածքով, պահուածքով եւ վերաբերմունքով օրինակելի ու հայրենասէր սուրիացի քաղաքացիի տիպարը դրսեւորել: Սա ինքնին մեծ գործ էր: (more…)

ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչը Ծաղկեպսակ Զետեղեց Նահատակ Ռաֆֆի Պչաքճեանի Շիրիմին

2017/06/08

hrant-600x389Չորեքշաբթի, 8 Յունիսի առաւօտեան ժամը 10:00-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, Պատկան Մարմինի անդամներու եւ գաղափարակից ընկերներու հետ միասին այցելեց Հալէպի Ազգ. Գերեզմանատան մէջ գտնուող հայկական թաղերու պաշտպանութեան հրամանատար, նահատակ Ռաֆֆի Պչաքճեանի շիրիմը:

Տէր Զարեհ քհնյ. Շաքարեանի աղօթքէն ետք, անոնք ծաղկեպսակ զետեղեցին եւ խունկ ու մոմ վառեցին հալէպահայ նահատակին շիրիմին առջեւ՝ առ ի յարգանք անոր անմեռ յիշատակին: