Փնտրել կայքում
Արխիվ

2017/11-ի արխիվ

Այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ

2017/11/30

Hrant-1

Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին:

Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին:

-Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարևորը, Հայոց բանակը: Վերջերս հատկապես ուսանողության շրջանում բանավեճի մեծ թեմա էր տարկետման մասին հարցը: Կան մարդիկ, ովքեր դեմ են այդ օրենքի ընդունմանը, և կան մարդիկ, ովքեր կողմ են: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

– Հայկական իրականությունը շատ մեծ փոփոխություն է ապրել քառօրյա պատերազմից հետո: Մեծ է նաև փոփոխությունը, որ տեղի է ունենում բանակում: Քառօրյա պատերազմից հետո, ներքին առումով՝ հայաստանյան կյանքի իմաստով, փորձում ենք գոտիներս պնդել: Փորձում ենք անել այն, ինչ մեր ձեռքից բաց ենք թողել և չենք արել նախորդ տարիներին: Հարցերը կարգավորելու ճիգը՝ երկրում աշխատանքային նոր հնարավորություններ ստեղծելու, որպեսզի ժողովուրդը, երիտասարդությունը մնա երկրում, ակնհայտ է: (more…)

Հրանդ Մարգարեան այցելեց Մօնթէվիտէօ

2017/11/27

Հանդիպումներ քաղաքական դէմքերու հետ
download-7-600x304
Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւններու ծիրեն ներս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեան այցելեց Ուրուկուայ և մայրաքաղաք Մօնթէվիտէօ: Կարգ մը հանդիպումներ ունեցաւ թէ պետական և թէ համայնքային մակարդակներու վրայ։ Իրեն կ՛ընկերակցէին ՀՅԴ Հարաւայի Ամերիկայի ԿԿի անդամներ, Էտուարտօ Կոստանեանը և Արփի Հոճաճանեանը։

Պետական մակարդակի վրայ ընկ Հ. Մարգարեանի առաջին հանդիպումը, հայասէր և Հայ Դատի պաշտպան ծերակուտական, Ուրուկուայ-Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ, Ռուպէն Մարթինէս Ուէլմոյի գրասենեակն էր, ուր շատ ջերմ խօսակցութիւն ծաւալեցաւ Հայ Դատի և Արցախի շուրջ, քանի որ պետական այս անձնաւորութիւնը ոչ միայն քաջատեղեակ է այդ հարցերուն, այլև դերակատար և գործունեայ աշխատանքով հետևողական է, մեզի համար կենսական այդ հարցերու կապակցութեամբ, ինչ որ շատ տպաւորեց ընկ. Հրանդ Մարգարեանին։ (more…)

Մամլոյ հաղորդագրութիւն – Գումարուեցաւ Հ.Յ.Դ. Ամերիկեան ցամաքամասի և Աւստրալիոյ մարմիններու Ռայոնական ժողովը

2017/11/14

AmericasRayonakan-600x450 (1)Հ.Յ.Դ. Բիւրոյի հրաւէրով, 11-12 նոյեմբեր 2017-ին, Պուէնոս Այրէսի մէջ տեղի ունեցաւ Ամերիկեան ցամաքամասի և Աւստրալիոյ Հ.Յ.Դ. մարմիններու Ռայոնական ժողովը, որուն մասնակցեցան եօթ երկիրներէ ներկայացուցիչներ:

Ժողովին ներկայ էր Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը, Բիւրոյի անդամներ եւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչը:

Երկու օր տեւած քննարկումներուն ընթացքին, Հ.Յ.Դ. Բիւրոն ներկայացուց իր գործունէութեան վերջին մէկ տարուայ տեղեկագիրը, որուն լոյսին տակ կատարուեցաւ համապարփակ քննարկում:

Ռայոնական ժողովը իրազեկ դարձաւ Հայաստանի ներքաղաքական կեանքի վերջին զարգացումներուն, կոալիցիոն կառավարութեան մէջ մեր մասնակցութեան արդիւնքներուն: Ժողովը քննարկեց Հայաստանի ընկերային արդարութեան ամրակայման, տնտեսական և անվտանգութեան մարզերէն ներս բարեփոխման նախաձեռնութիւններուն, եւ հարցումներու ու արժեւորումներու ընդմէջէն տուաւ գնահատականներ: Յատուկ ուշադրութեան առարկայ դարձան արցախեան հարցի կարգաւորման վերջին զարգացումները եւ Հ.Յ.Դ. կատարելիք աշխատանքները այդ ծիրէն ներս: (more…)

Հրանտ Մարգարյան. Ինչքանո՞վ ենք մենք գործադիրում ներկայացված իբրեւ Դաշնակցություն

2017/11/02

Hrant-1Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործունեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:

Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը, ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը:

«Ես ուզում եմ, որ մենք միմյանց նկատմամբ լինենք չափազանց հարգալից, չափազանց հավատարիմ, բայց անխնա: Անխնա, երբ հարցը վերաբերում է աշխատանքին, ազգային եւ կուսակցական շահին», ասել է Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով` իշխանության հետ քաղաքական համախմբման դաշինք կազմելը Դաշնակցության համար ինքնանպատակ չի եղել: Երկրի ընկերային-տնտեսական , քաղաքական, կրթական եւ հասարակական կյանքում դրական փոփոխությունների, ընկերային արդարության հաստատման համար ՀՅ Դաշնակցությունը պետական կառավարման համակարգում է: Այս ժողովի նպատակն այն է, որ տեսնենք, թե ինչքանո՞վ մենք ինքնուրույն ներկայություն ունենք, ինչքանո՞վ մենք ներկա ենք իբրեւ Դաշնակցություն, ինչքանո՞վ մեր օրակարգերով ներկայություն ենք գործադիր իշխանության մեջ, եւ այն նպատակները, որ մենք դրել ենք գործադիրին մաս կազմելով, կհաջողե՞նք դրանք իրագործել, թէ՞ ոչ»: (more…)