RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Դաշնակցականները հող չե՞ն զիջի

Posted on February 21, 2004, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ա1+»-ին:

ՀՅԴ Ընդհանրուր ժողովին հաջորդած ասուլիսից հետո Հրանտ Մարգարյանը պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերի:

Պարոն Մարգարյան, Դուք քննադատեցիք նախորդ իշխանությանը, սակայն 94 թվականին, երբ կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, ՀՀԿ-ն իշխանության մաս էր: Երբ Վահան Հովհաննիսյանի դեմ հարուցվեց քրեական գործ, Սերժ Սարգսյանը ԱԱ նախարար էր: Այսօր ինչպե՞ս եք համագործակցում այս ուժերի հետ:

-Գիտեք, ներազգային կյանքում մենք չենք մոտենում այդ ձեւով: Ուրիշների վերաբերմունքով մենք չենք ճշտում մեր վերաբերմունքը: Մեր վերաբերմունքն ու կեցվածքը ճշտվում է Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ կանգնած խնդիրները հաղթահարելու տրամադրությամբ: Մեր դիրքորոշման համար մեկնակետը ոչ թե սրա կամ նրա կեցվածքն ու արտահայտությունն է , այլ Հայաստանի իրականությունը. իմ կեցվածքն ու քաղաքականությունը նպաստո՞ւմ է այս երկրին կամ այս ժողովրդին, թե՞ չի նպաստում. դա է կարեւորը, նմացած հարցերը երկրորդական են:

-Դուք հավանաբար տեղյակ եք, որ առաջարկվում է որոշ տարածքներ հանձնել, ընդ որում` ոչ միայն Աղդամն ու Ֆիզուլին, այլեւ` Զանգելանն ու Կուբաթլուն: Իսկ ձեր դիրքորոշումը բավականին կոշտ է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում…

-Ես նման զիջումների մասին տեղեկություն չունեմ, եւ ասեմ, որ ով ձեզ այդ մասին ասում է՝ ուզում է ստեղծել տրամադրություն, որ մի օր վերադարձնեն, մարդիկ հավատան: Այդպիսի բան չի լինում: Մենք այդպիսի բան թույլ չենք տա:

-Ձեր եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը արտաքին քաղաքականության վերաբերյալ խիստ տարբերվում են. մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների, Ջավախքի խնդրի եւ Ղարաբյան հիմնախնդրի լուծման մասով: Բայց դուք նաեւ իշխող կոալիցիայի անդամ եք: Ինչպե՞ եք վերաբերվում այս փաստին:
-Չեմ կարծում, որ մեր դիրքորոշումները խիստ են տարբերվում, այլ ընդամենը որոշ երանգավորման մեջ. մենք կուսակցություն ենք, նա պետություն, Արտգործնախարարություն: Այս իրականության մեջ պետք է նայել հարցը, այդ դեպքում կտեսնեք, որ մեր մոտեցումները խիստ չեն տարբերվում:

Leave a Comment