ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է վերընտրվել Հրանտ Մարգարյանը
Posted on July 2, 2011, by admin, under Լուրեր.
ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները
Հուլիսի 1-ին Ծաղկաձորում իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը գումարվեց 2011 թ. հունիսի 24-ին, Երեւանում, այնուհետեւ ժողովն իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորում։
Օրակարգի բոլոր հարցերի քննարկումից հետո ժողովը ընտրեց 2011-2015 քառամյակի ՀՅԴ Բյուրո հետեւյալ կազմով.
Վիգեն Բաղումյան,Դավիթ Լոքյան, Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան, Լեւոն Մկրտչյան, Մկրտիչ Մկրտիչյան, Մարիո Նալպանտյան, Գեորգի Պետրոսյան, Հակոբ Տեր- Խաչատուրյան
Հուլիսի 2-ի իր առաջին լիագումար նիստում ՀՅԴ Բյուրոն ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին։
ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ