ՀՅԴ Բյուրոն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Posted on November 3, 2011, by admin, under Լուրեր.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդամներ Վահան Հովհաննիսյանը եւ Լևոն Մկրտչյանը այսօր ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի և քաղաքական հարցերի պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հետ:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տնտեսությանը և տարածաշրջանային քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:
ՀՅԴ Բյուրոյի անդամները ներկայացրել են կուսակցության դիրքորոշումները և քաղաքական իրադարձությունների իրենց գնահատականները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել հանդիպումները, ինչպես ընդհանուր, այնպես էլ կոնկրետ հարցերի քննարկման համար: