RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է

Posted on November 25, 2015, by , under Լուրեր, Տեսաերիզներ.

նիկլօլ25«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է: 1990-ականների դժվարին տարիներին ստեղծված, այդ դժվարությունների միջով անցած եւ դրանք պատվով հաղթահարած միությունը շարունակում է ուսանողների նորանոր սերունդների ընդունել, համախմբել, դաստիարակել ու ճանապարհել: Անցող ողջ տարվա ընթացքում հոբեյանի առիթով տարատեսակ միջոցառումներ են անցկացվել:

Հոկտեմբերի 24-ին Երեւանում ամփոփիչ միջոցառումն էր։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ուսանողությունը հատուկ կարգավիճակ եւ արտոնություններ ունի: «Մենք կարեւորում ենք մեր ուսանողության դերը մեր ժողովրդի պատմության մեջ, մասնավորապես՝ Դաշնակցության: Գիտակցաբար ենք այդ արտոնությունը տվել երիտասարդությանը, որովհետեւ մեր հենց կազմավորման առաջին օրվանից եղել է առաջադիմական ուժ, իսկ հասարակության մեջ ամենաառաջադիմական ուժը եղել է ուսանողությունը»,- նշում է նա:

Կառույցի անդամ շատ ուսանողներ սեփական կյանքը զոհաբերեցին հանուն մեր այսօրվա անկախության, շատ երիտասարդներ դարձան հայ դատի ջահակիրները, պայքարեցին հավասարության, իրենց իրավունքների համար։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հորդորում է չսահմանափակվել այսքանով: «Եղել է ժամանակարշրջան, որը շատ սուր է եղել ուսանողական միության համար, պայմաններն են եղել այդպիսին, բայց ուզում եմ, որ շարունակեք պայմաններ փոխել, իրողությունների վրա ազդել»,- կոչ արեց Հրանտ Մարգարյանը:

Leave a Comment