RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Վահան Հովհաննիսյանն այսօր էլ համախմբում է բոլորին

Posted on August 16, 2016, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

FotorCreated-15Այսօր երջանկահիշատակ Վահան Հովհաննեսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան: Ընկերները հիշում են՝ Վահանի ծնունդները, սովորաբար, աննկատ էին անցնում. նշում էր համեստ՝ իր տեսակի մեջ:

Նրա մտերմագույն ընկերը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ծննդյան օրն առանձնացնել չէր սիրում, ընդամենը մի անգամ էր տոնել՝ իրեն առանձնահատուկ հումորով:

«Հրավիրատոմսի վրա գրել էր՝ հրավիրում եմ ձեզ իմ առաջին 50-ամյակին»,- հիշում է Մարգարյանը:

Անսպառ ու միայն իրեն բնորոշ հումորով մարդ, քաղաքական, պետական գործիչ ու ընկեր, ով բացակա է միայն ֆիզիկապես, հիշողությունները հավերժ են:

Հրանտ Մարգարյանի խոսքով՝ Վահանը բացառիկ էր իր կենսուրախությամբ, խելացիությամբ, խոհեմությամբ, հումորով և, իհարկե, քաջությամբ: «Վահանն այն մտավորականներից էր, ով ընդունակ էր իր պայքարով առաջին գծում լինել: Բացի այն, որ նա կյանքի մարդ էր, նաև կյանք ստեղծող էր, խելացի, բարձր քաղաքացիական գիտակցությամբ»,ասաց նա և հավելեց. «Որքան ժամանակ անցնի, այնքան Վահանն ավելի ճիշտ կընկալվի»:

Վահան Հովհաննիսյանի ընկերներն ու հարազատներն ասում են՝ բոլորին շուրջը հավաքելու, խոսքը լսելի դարձնելու կարողությունն ուներ: Այսօր չկա, բայց շարունակում է հավախմբել բոլորին:

Ասում են՝ քաղաքական դաշտում, ընկերական շրջապատում Վահան Հովհաննիսյանի բացակայությունը զգացվում է: Մեր ժամանակը պակասել է դաշնակցական ընկեր Վահանով, ով նաեւ կատարյալ քաղաքական գործիչ էր, մտավորական, գիտնական ու մարդ:

Վահան Հովհաննիսյանի մտերիմներից Պարույր Սանթրոսյանը, ով իր գիտակից կյանքն անցկացրել է նրա հետ, մեզ հետ զրույցում ասաց՝ Վահան Հովհաննիսյանն առանձնանում էր իրեն հատուկ սարկազմով: «Շատ մարդիկ ասում էին, որ դա նրա հումորն է, բայց ես վստահ եմ, որ դա սարկազմ էր: Բացի այդ` նա առանձնանում էր պետական մտածողությամբ, ինքն իրենով` ամբողջությամբ, ղեկավար էր` թե’ ռազմի դաշտում, թե’ քաղաքական դաշտում, նման ընդունակություն ունեցող մարդիկ քիչ են պատահում»,- ասաց նա:

Սանթրոսյանի խոսքով՝ Վահան Հովհաննիսյանի մասին կարելի է անվերջ խոսել, նրա հետ կապված հիշողությունները շատ են: Շատ են նաև Հովհաննիսյանի մտքերը, որոնք մտավորականը ժամանակին հանձնել է թղթին: Նրա հայտնի մտքերից է. «Հայրենիքը ձեզ չի մոռանա»: Ազդեցիկ են նաև Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպում տեղ գտած այս տողերը: «Մեր թանկ գանձից լուսեղենը օրն է նրա վերադարձի»:

Leave a Comment