Փնտրել կայքում
Արխիվ

Դաշնակցությունը 2018թ.-ի վարչապետի թեկնածության հարցը չի քննարկել

HrantՀայ Յեղափոխական Դաշնակցությունը չի քննարկել 2018թ.-ի վարչապետի թեկնածության հարցը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Այդ օրակարգով չենք զբաղվել: Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը տրված է խորհրդարանական մեծամասնությանը: Մենք այդ հարցով դեռ չենք էլ զբաղվել, չենք քննարկել»,- ասաց Հ. Մարգարյանը:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի՝ առանձին թեկնածու առաջադրելու դեպքում թեկնածուն պետք է հնարավորություն ունենա ընտրվելու:

Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերեք վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Երբ առաջադրվեց, մենք էլ կքննարկենք»: Ճշտմանը՝ դե՞մ եք, թե կողմ, նա պատասխանեց. «Երբ առաջադրվի, այդ ժամանակ կճշտեք»:

Մանրամասները՝ տեսանյութում`

Տպել այս էջը Տպել այս էջը

Ձեր մեկնաբանությունը