RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Եթե Թուրքիան որոշել է մտնել Եվրամիություն, ապա պետք է կարողանա իր մեղքերը խոստովանել

Posted on April 25, 2006, by , under Լուրեր.

«ԱՐՄԹԱՈՒՆ».- «Հայ ժողովրդի համար ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլեւ պայքարի օր է, քանի որ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով` մեր բողոքն ենք արտահայտում Թուրքիայի կառավարության դեմ»,- հայտարարեց ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Որքան Հայաստանը հզորանա եւ կազմակերպված լինի, այնքան կմոտենանք Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից»,- նշեց Հրանտ Մարգարյանը, միաժամանակ ընդգծելով, որ «մեր նպատակը չպետք է լինի միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլեւ պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին»:

«Ցեղասպանությամբ ոտնահարվել են հայ ժողովրդի ապրելու, գոյատեւելու, զարգանալու իրավունքները, իսկ ցեղասպանության ճանաչումով կվերականգնենք այդ իրավունքները»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Հարցին, թե կընդունվի արդյոք Թուրքիան Եվրամիություն առանց ճանաչելու ցեղասպանությունը, Հ. Մարգարյանը պատասխանեց. «Եթե Թուրքիան որոշել է մտնել Եվրամիության մեջ, ապա պետք է կարողանա իր մեղքերը խոստովանել եւ դրանով իսկ նվաճել ԵՄ-Ին անդամակցելու իրավունքը: Որպեսզի Թուրքիան Եվրոպայի մաս կազմի, ապա առաջին հերթին պետք է եվրոպականանա»:

Leave a Comment